Վալենտինա Հյոլ
From Wikipedia, the free encyclopedia
Վալենտինա «Վալի» Հյոլ (գերմաներեն՝ Valentina "Vali" Höll. դեկտեմբերի 11, 2001(2001-12-11), Զալցբուրգ, Ավստրիա), ավստրիացի հեծանվորդուհի մարզիկ։ Մասնագիտացել է լեռնային հեծանվավազքում[1]։
Արագ փաստեր Վալենտինա Հյոլ, Անձնական տվյալներ ...
Անձնական տվյալներ | |
---|---|
Քաղաքացիություն | Ավստրիա |
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 11, 2001 (22 տարեկան) |
Ծննդավայր | Զալցբուրգ, Ավստրիա |
Փակել
Հեծանվային սպորտով սկսել է հետաքրքրվել վաղ տարիքից. նրա երկու ծնողներն էլ հեծանիվ են վարել[2]։ 12 տարեկանում նա YT Industries-ի հետ 6 տարվա պայմանագիր է կնքել[3], որի իրավազորությունն ավարտվել է 2020 թվականին[4]։ Հյոլը մինչև 2020 թվականին ավագ դպրոցն ավարտելը համատեղել է մրցումներն ու մարզումները սովորելու հետ[3][5]։ Նա ներկայումս հեծանիվ վարում է պրոֆեսիոնալ մակարդակով` մրցելով էլիտար կատեգորիայում[6]։ Հանդես է գալիս Trek Factory Team-ի կազմում[7]։ Նրա հովանավորներն են՝ Evoc-ը[8], Red Bull-ը[1] և SRAM-ը[9]։