From Wikipedia, the free encyclopedia
Վալենտինա Տերեշկովա (ռուս.՝ Валентина Терешкова, մարտի 6, 1937[4][5][6][…], Բոլշոե Մասլեննիկովո, Q16718867?, Տուտաևսկի շրջան, Յարոսլավլի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), սովետական տիեզերագնաց, աշխարհի առաջին կին տիեզերագնացը։
Վալենտինա Տերեշկովա Валентина Терешкова | |||
Վալենտինա Տերեշկովան 1969 թ. |
|||
Բնօրինակ անուն ազգանուն | Валентина Терешкова | ||
Ի ծնե | Վալենտինա Վլադիմիրի Տերեշկովա | ||
Պետություն | Ռուսաստան | ||
Մասնագիտություն | Տիեզերագնաց-օդաչու | ||
Զինվորական կոչում | |||
Առաքելություն | «Վոստոկ-6» | ||
Տիեզերքում անցկացրած ժամանակը | 3 օր | ||
Ծնվել է | մարտի 6, 1937 (87 տարեկան) | ||
Ծննդավայր | Բոլշոե Մասլեննիկովո գյուղ, Տուտաևյան շրջան, Յարոսլավլի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | ||
Ազգություն | ռուս | ||
Ամուսին | |||
Երեխաներ | Ելենա Նիկոլաևա-Տերեշկովա | ||
Պարգևներ | |||
Ստորագրություն | |||
[7] Իր առաջին թռիչքը կատարել է 1963 թ. հունիսի 16-ին Վոստոկ-6 տիեզերանավով՝ տիեզերքում մնալով մոտ 3 օր։
Վալենտինա Տերեշկովան ծնվել է այժմ գոյություն չունեցող Բոլշոյե Մասլենիկովո գյուղում, Յարոսլավլի մարզի Տուտաև քաղաքի մոտակայքում Բելառուսից եկվորի ընտանիքում։ Հայրը՝ Վլադիմիր Տերեշկովը (1912-1940), ծագումով Բելինիչսկի համայնքի Վիյլովո գյուղից, տրակտորավար էր։ 1939 թ. զորակոչվել է Կարմիր բանակ, զոհվել է ռուս-ֆիննական պատերազմում։ Մայրը՝ Ելենա Տերեշկովան (Կռուգլովա) (1913-1987), Դուբրովսկի համայնքի Երեմեշևինա գյուղից էր, տեքստիլ գործարանի աշխատող էր։ Ընտանիքի անդամներ էին նաև մեծ քույր՝ Լյուդմիլան և փոքր եղբայր՝ Վլադիմիրը[8]։ Հենց Տերեշկովայի պատմածներով՝ փոքր տարիքում խոսում էր բելառուսերեն[9]։
1945 թ. աղջիկը ընդունվում է Յարոսլավլի այժմ իր անունը կրող թիվ 32 դպրոց։ Ունենալով երաժշտական լավ լսողություն՝ ազատ ժամանակ սովորում էր դոմրա նվագել։ 1953 թ. ավարտել է յոթերորդ դասարանը։ Ընտանիքին օգնելու համար 1954 թ. Վալենտինան աշխատանքի է ընդունվել Յարոսլավլի կարեգործական գործարանում վուլկանիզացման-հավաքման ցեխում նախապատրաստական աշխատանք կատարելու համար, որտեղ կառավարել է անկյունագծային-կտրող մեքենան։ Միաժամանակ սովորել է երիտասարդ բանվորության դպրոցի երեկոյան դասընթացներում։ 1955 թ. ապրիլ ամսից աշխատել է «Կրասնի Պերեկոպ» տեխնիկական կտորեղենի կոմբինատում որպես դերձակ, որտեղ աշխատել են նաև իր մայրն ու մեծ քույրը[8]։ 1959 թ.-ից զբաղվել է պարաշյուտային սպորտով Յարոսլավի աերոակումբում (կատարել է 90 ցատկ)։ Շարունակել է աշխատանքը «Կրասնի Պերեկոպ» տեքստիլ կոմբինատում, 1955-1960 թթ. անցել է հեռակա ուսուցում թեթև արդյունաբերության տեխնիկական ուսումնարանում։ 1960 թ.-ի օգոստոսի 11-ից՝ «Կրասնի Պերեկոպ» կոմբինատի՝ Համամիութենական Լենինյան Կոմունիստական Երիտասարդական Միության կոմիտեի ազատ քարտուղար։
2011 թվականին նա ընտրվել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից Յարոսլավլի տարածաշրջանային ցուցակով։ Տերեշկովան Ելենա Միզուլինայի, Իրինա Յարովայայի և Անդրեյ Սկոչի հետ միասին[10][11][12] քրիստոնեական արժեքների պաշտպանության միջխմբակային պատգամավորական խմբի անդամ է. Այս պաշտոնում նա աջակցել է Ռուսաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելուն, ըստ որոնց՝ «ուղղափառությունը Ռուսաստանի ազգային և մշակութային ինքնության հիմքն է»։ 2011 թվականի դեկտեմբերի 21-ից Պետդումայի դաշնային կառուցվածքի և տեղական ինքնակառավարման կոմիտեի նախագահի տեղակալ։
Առաջին մի քանի խորհրդային տիեզերագնացների հաջող թռիչքներից հետո Սերգեյ Կոռոլյովի մոտ միտք առաջացավ տիեզերք ուղարկել կին տիեզերագնացի[13]։ 1962 թ.-ի սկզբին սկսվեց հետևյալ չափանիշներն ունեցող հավակնորդների որոնումը՝ պարաշյուտիստ, մինչև 30 տարեկան, հասակը մինչև 170 սմ և քաշը մինչև 70կգ։ Հարյուրավոր թեկնածուներից հինգն ընտրվեցին՝ Ժաննա Յորկինա, Տատյանա Կուզնեցովա, Վալենտինա Պոնոմարյովա, Իրինա Սոլովյովա և Վալենտինա Տերեշկովա։
Տիեզերագնացների ջոկատ ընդունվելուց անմիջապես հետո Տերեշկովային մյուս աղջիկների հետ շարքայինի կոչումով կանչեցին զինվորական ծառայության։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.