Վալպարաիսո
From Wikipedia, the free encyclopedia
Վալապարաիսո, (իսպ.՝ Valparaíso ), քաղաք Չիլիի խաղաղօվկիանոսյան ափին, համանուն նահանգի վարչական կենտրոնը։ Ըստ 2012 թվականի տվյալների քաղաքն ունի 284,630 հազար բնակիչ։ Բնակչության թվով և արդիական նշանակությամբ երկրի 2-րդ քաղաքն է Մանտյագոյից հետո։ Բնակչության խտությունը կազմում է 957,92 մարդ/կմ²[1]։ XIX դարի վերջին եղել է Չիլիի բանվորական շարժման խոշորագույն կենտրոն։ Կարևորագույն նավահանգիստ է, ավտոճանապարհների հանգույց։ Կա սննդի, թեթև և քիմիական արդյունաբերություն։ Ունի համալսարան, պոլիտեխնիկական ինստիտուտ, ծովային ակադեմիա։ Հիմնադրել են իսպանացիները՝ 1536 թվականին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վալպարաիսո (այլ կիրառումներ)