From Wikipedia, the free encyclopedia
Վոլտեր Վիլհելմ Գեորգ Բոթե (գերմ.՝ Walther Wilhelm Georg Bothe) (հունվարի 8, 1891[1][2][3][…], Օրանիենբուրգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] - փետրվարի 8, 1957[4][1][3][…], Հայդելբերգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի միջուկային ֆիզիկոս, ով 1954 թվականին կիսել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակը Մաքս Բորնի հետ։
1913 թ.-ից 1930 թվականներին միացել է Ռեյխի ֆիզիկայի և տեխնոլոգիայի ինստիտուտում գործող ռադիոակտիվության լաբորատորիային, աշխատանքի վերջին տարիներին ղեկավարել է լաբորատորիան։ Առաջին համաշխարհային պատերազմում՝ 1914 թվականից, ծառայել է բանակում, ռուսների մոտ գերեվարվելուց հետո Գերմանիա է վերադարձել 1920 թվականին։ Վերադառնալով լաբորատորիա՝ նա մշակել և փորձարկել է Քոմփթոնի էֆեկտը, տիեզերական ճառագայթները, միջուկային ռեակցիաներն ուսումնասիրող համընկման մեթոդներ, և ճառագայթման մասնիկ-ալիքային երկվությունը, ինչի համար ստացել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակ։
1930 թվականին դարձել է Գիսենի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի տնօրեն։ 1932 թվականին դարձել է Հայդելբերգի համալսարանի ֆիզիկական և ռադիոլոգիական ինստիտուտի տնօրեն, սակայն «deutsche Physik» շարժման տարրերի պատճառով կորցրերել է պաշտոնը։ Գերմանիայից իր գաղթը կանխելու համար նրան նշանակել են Հայդելբերգում գտնվող բժշկական հետազոտությունների Կեյսեր Վիլհելմի ինստիտուտի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն։ Այստեղ Բոթեն կառուցում է Գերմանիայում առաջին գործող ցիկլատրոնը։ Բացի այդ, նա ղեկավարում է գերմանական միջուկային նախագիծը (Uranium Club), որը սկսել է գործել 1939 թվականից՝ բանակի հրետանային գերատեսչության վերահսկողության ներքո։
1946 թվականին նրա Հայդելբերգի համալսարանի պրոֆեսորի կոչումը վերականգնվել է։ 1956 թ.-ից 1957 թվականներին անդամակցել է Գերմանիայում միջուկային ֆիզիկայի աշխատանքային խմբին։
Բոթեի ծնողներն էն՝ Ֆրիդրիխ Բոթեն և Շարլոտ Հարտունգը։ 1908-1912 թվականներին Բոթեն սովորել է Ֆրիդրիխ Վիլհելմի անվան համալսարանում (այժմ՝ Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարան)։ Դոկտորի աստիճանը ստացել է1914 թվականին, գիտական ղեկավար՝ Մաքս Պլանկ[9][10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.