Վախաու
From Wikipedia, the free encyclopedia
Վախաու (նաև Վահաու, գերմ.՝ Wachau), գեղեցիկ բնապատկերներով հովիտ Դանուբ գետի ավազանում։ Գտնվում է Ավստրիայի Ստորին Ավստրիա նահանգի Մելկ և Կրեմս քաղաքների միջև, մայրաքաղաք Վիեննայից 80 կմ արևմուտք։ Հովիտը Դանուբ գետի երկայնքով ձգվում է շուրջ 30 կմ։ Հանդիսանում է Ստորին Ավստրիայի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկը։ Շրջանի տնտեսության առանցքային ուղղություններից են զբոսաշրջությունը, այգեգործությունն ու գինեգործությունը։ Այստեղ արտադրվող գինին մեծ ճանաչում ունի[1][2][3]։
Վախաու | |
անգլ.՝ Wachau* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Ավստրիա |
Տիպ | |
Չափանիշներ | |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 2000թ. (անհայտ նստաշրջան) |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Մշակույթի և պատմության հուշարձանների, ինչպես նաև գինեգործության յուրահատուկ ավանդույթների շնորհիվ 2000 թվականին հովիտը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի ցանկում որպես համաշխարհային ժառանգության օբյեկտ։ Վախաուի Ագսբախ համայնքի Վիլենդորֆ գյուղում հայտնաբերվել է պալեոլիթյան ժամանակաշրջանի արձանիկ, որը ներկայում հայտնի է Վիլենդորֆյան Վեներա անունով[1][2]։
Բացի Մելկից և Կրեմսից, հովտում են գտնվում Շպից, Դյուրնշթայն քաղաքները և Վայսենկիրխեն գյուղը։
Հովիտի ներկա բնապատկերը ձևավորվել է մի կողմից Դունայի ևվերջինիս ափերին մոտ գտնվող բարենպաստ շրջանների, մյուս կողմից՝ Դունկելշտաինվալդին սահմանակից անտառապատ մոտ 900 մ բարձրություն ունեցող բլուրների ներգործության հետևանքով[3][4]։
Չափավոր կլիման հնարավորություն է ընձեռել հովտում զարգացնել գինեգործությունն ու մրգերի աճեցումը։ Ամառային արևոտ ցերեկները և զով գիշերները մեծ դեր են խաղում հովտում խաղողի աճեցման և գինու պատրաստման գործընթացում։ Վախաու հովտում աճեցվող մրգերից առավել մեծ ճանաչում ունի Վախաուի սալորը[3][4]։