Վախթանգ Վռոնսկի
From Wikipedia, the free encyclopedia
Վախթանգ Իվանովիչ Վռոնսկի (ուկրաիներեն՝ Вахтанг Іванович Вронський, իսկական ազգանունը՝ Նադիրաձե) (օգոստոսի 28 (սեպտեմբերի 10), 1905, Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 27, 1988(1988-02-27), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային բալետմայստեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1962 թվական)։
Վախթանգ Վռոնսկի | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 28 (սեպտեմբերի 10), 1905 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | փետրվարի 27, 1988(1988-02-27) (82 տարեկան) |
Մահվան վայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բալետի պարող, բալետմայստեր, պարուսույց, ռեժիսոր, բանահավաք և կինոռեժիսոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
1923 թվականին Թիֆլիսի բալետային ստուդիան ավարտելուց հետո եղել է Դոնի Ռոստովի, Բաքվի, Տաշքենդի, Սարատովի օպերայի և բալետի թատրոնների մենապարող։ 1932 թվականից սկսել է բալետմայստերական գործունեությունը։ 1940-1954 թվականներին՝ Օդեսայի, 1954—1959 թվականներին՝ Կիևի օպերայի և բալետի թատրոնների բալետմայստեր։ Բեմադրություններից են՝ Ռուսինովի «Օլեսյա» (1947 թվական), Դանկևիչի «Լիլեյա» (1956 թվական), Սկորուլսկու «Անտառային երգ» (1958 թ.)։ 1961—1973 թվականներին Ուկրաինայի, 1978—1979 թվականներին Մոսկվայի բալետ սառցի վրա թատերախմբերի ղեկավարն էր։