Վահան Էդուարդի Հովհաննեսյան (օգոստոսի 16, 1956, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 28, 2014, Բեռլին, Գերմանիա[1]), հայ քաղաքական գործիչ, Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ։ Ազգային ժողովի պատգամավոր (1999-2013), 2008 թվականի ՀՀ նախագահական ընտրությունների թեկնածու։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահան Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Վահան Էդուարդի Հովհաննեսյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 16, 1956 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 28, 2014 (58 տարեկան) |
Մահվան վայր | Բեռլին, Գերմանիա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Մոսկվայի պետական մանկավարժական համալսարան (1978) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | ՀՅԴ |
Պարգևներ և մրցանակներ | |
Vahan Hovhannisyan Վիքիպահեստում |
Կենսագրություն
Վահան Հովհաննեսյանը 1978 թվականին ավարտել է Մոսկվայի մանկավարժական համալսարանը գիտական կոչումներով պատմության և հնագիտության մեջ։ 1978-1980 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ Հաջորդ ինը տարիները «Էրեբունի» թանգարանում եղել է գիտաշխատող և գիտահետազոտական բաժնի վարիչ։ 1989 թ. Հովհաննեսյանը գիտաշխատող է եղել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում։
Քաղաքական գործունեություն
1990-1992 թթ. Վահան Հովհաննեսյանը մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին։ Նաև անդամագրվել է ՀՅԴ Հայաստանի Կենտրոնական կոմիտեին և 1992-1995, անդամ է եղել ՀՅԴ-ի բյուրոյին։ 1995-1998 թթ. բանտարկված է եղել՝ քաղաքական դրդապատճառներով (հետագայում չհաստատված մեղադրանքներով)։ 1998-1999 թթ. աշխատել է ՀՀ Նախագահի խորհրդական, տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նախագահ։ 1999-2003 թթ.՝ ԱԺ պատգամավոր է եղել (թիվ 17 ընտրատարածք)։ Ընտրվել է ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։
2003, 2007, 2012 թվականներին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։ Հունիսի 12, 2003 թվականին և 2007 թ. հունիսի 7-ին ընտրվել է ԱԺ նախագահի տեղակալ[2], հրաժարական է ներկայացրել 2008 թ.։ Հովհաննիսյանը ՀՅԴ-ի թեկնածուն էր 2008 թվականի Հայաստանի նախագահական ընտրություններին։
2013 թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել էր Գերմանիայի Դաշնային հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան[3]։
Մահացել է 2014 թվականի դեկտեմբերի 28-ին շագանակագեղձի քաղցկեղ հիվանդության բարդությունից[4][5]։
Երկեր
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.