Հայ քաղաքական գործիչ, պատմաբան From Wikipedia, the free encyclopedia
Վահե Սահակի Հովհաննիսյան (նոյեմբերի 19, 1984, Արգել, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, պատմաբան, «Իմ քայլը» կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[1]։
Վահե Հովհաննիսյան | ||
| ||
---|---|---|
Կուսակցություն՝ | Առաքելություն | |
Կրթություն՝ | ԵՊՀ պատմության ֆակուլտետ և ՀՀ ԳԱԱ | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և պատմաբան | |
Ծննդյան օր | նոյեմբերի 19, 1984 (39 տարեկան) | |
Ծննդավայր | Արգել, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |
Քաղաքացիություն | Հայաստան |
Վահե Հովհաննիսյանը ծնվել է 1984 թվականին նոյեմբերի 19-ին Կոտայքի մարզի Արգել գյուղում։ 2005 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը՝ պատմաբան մասնագիտությամբ։ 2009 թվականին ավարտել է ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնի պատմության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պատմություն բաժնի մագիստրատուրան։ 2011 թվականին ավարտել է ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնի տնտեսագիտություն և կառավարում ֆակուլտետի ֆինանսներ բաժնի մագիստրատուրան։ 2018 թվականին Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի (ՔԴԵԴ) դասընթացը։ 2005-2007 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում։
2010-2012 թվականներին եղել է Աբովյանի պետական ճարտարագիտական քոլեջի պատմության դասախոս։ 2012 թվականին աշխատել է «ՖԻՆՔԱ ՈւՎԿ» ՍՊԸ վարկային մասնագետ։ 2012-2017 թվականներին աշխատել է «ՎՏԲ Հայաստան» բանկի ՓՄՁ վարկավորման գծով մենեջեր։ 2017-2019 թվականներին՝ «ՄՈԳՈ ՈւՎԿ» ՍՊԸ մասնաճյուղի կառավարիչ։
2017 թվականին ընտրվել է Արգել համայնքի ավագանու անդամ։ 2013 թվականից` Առաքելություն կուսակցության հիմնադիր անդամ, քաղխորհրդի անդամ։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.