Վահրամ Վահանի Թերզիբաշյան (հունվարի 18, 1899(1899-01-18), Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - մայիսի 16, 1964(1964-05-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թատերագետ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1962), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939 թվականից։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961)։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Թերզիբաշյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Վահրամ Թերզիբաշյան, Ծնվել է ...
Փակել

Կենսագրություն

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է Վանի Երամյան վարժարանում։ 1916 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ 1916-1918 թվականներին աշխատել է որպես գյուղական ուսուցիչ[1]։ 1927-1930 թվականներին աշխատել է «Մարտակոչ», «Պրոլետար» (Թիֆլիս) թերթերի և «Նոր ուղի» (Երևան) հանդեսի խմբագրություններում։ 1946-1949 թվականներին դասախոսել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1945 թվականին «Շեքսպիրը հայերեն» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1963 թվականին «Հայ դրամատուրգիայի պատմություն» ատենախոսություն դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։

Կատարել է թարգմանություններ ֆրանսերենից, անգլերենից, ռուսերենից։

Կյանքի վերջին տարիներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում։ Մահացել է Երևանում[2][3]։

Երկերի մատենագիտություն

  • Գիր ու արվեստ, Լենինական, 1926, 104 էջ։
  • Պուշկին և Արևելք, Երևան, Պետհրատ, 1937, 66 էջ։
  • Էլ Վահիդի վերջին արկածը (պատմվածք), Երևան, Պետհրատ, 1938, 33 էջ։
  • Արազի, Երևան, Պետհրատ, 1940, 64 էջ։
  • Գեներալ-լեյտենանտ Վ. Գ. Մադաթով, Երևան, Հայպետհրատ, 1942, 22 էջ։
  • Մեր քաջ նախնիները, Երևան, Հայպետհրատ, 1943, 75 էջ։
  • Սովետական Միության հերոս գեներալ-մայոր Անդրանիկ Ղազարյան, Երևան, Հայպետհրատ, 1944, 49 էջ։
  • Շեքսպիրը հայերեն, Երևան, Հայկական ՍՍՌ ԳԱ Հրատարակչություն, Երևան 1956, 135 էջ։
  • Հայ դրամատուրգիայի պատմություն, գիրք 1, Երևան, Հայպետհրատ, 1959, 486 էջ։
  • Ժասմեն, Երևան, Հայպետհրատ, 1959, 99 էջ։
  • Պետրոս Դուրյան, Երևան, Հայպետհրատ, 1959, 195 էջ։
  • Հայ դրամատուրգիայի պատմություն, գիրք 2, Երևան, Հայպետհրատ, 1964, 567 էջ[4]։

Մամուլ

Թարգմանություններ

  • Բելա Իլլեշ, Տիսան բոցերի մեջ, հատոր 1, Երևան, Պետհրատ, 1931, 276 էջ։
  • Բելա Իլլեշ, Տիսան բոցերի մեջ (վեպ), հատոր 2, Ե., Պետհրատ, 1934, 431 էջ։
  • Ալեքսեյ Տոլստոյ, Հացը, Պետհրատ, 1939[5],
  • Վ. Ռոկկ, Ինժեներ Սերգեն (պիես), Երևան, Հայպետհրատ, 1942, 99 էջ։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.