Մեծ Հայքի թագավոր՝ Արշակունիների տոհմից (117—138/140) From Wikipedia, the free encyclopedia
Վաղարշ Ա (99 - 140), Հայոց Արշակունի թագավոր 117-140 (կամ 116-144)[1] թվականներին։
Վաղարշ Ա | |
---|---|
Մեծ Հայքի Արքա | |
Իշխանություն | 117–140 |
Ծնվել է՝ | 99 |
Մահացել է՝ | 140 |
Երկիր | Մեծ Հայք |
Նախորդ | Պարթամասիր |
Հաջորդող | Սոհեմոս |
Տոհմ | Արշակունիներ |
գերիշխան և պետական գործիչ | |
Հայր | Սանատրուկ |
Հավատք | Հայկական դիցաբանություն |
Սանատրուկ թագավորի որդին։
116 թվականի ամռանը, գլխավորելով հռոմեական նվաճողների դեմ հայերի ազատագրական պայքարը, վերականգնել է երկրի անկախությունը և Պարթևաց Խոսրով Ա արքայի աջակցությամբ հռչակվել Մեծ Հայքի թագավոր։ Տրայանոս կայսեր արկածախնդիր քաղաքականության ձախողումից և 117 թվականին նրա մահից հետո, նոր կայսր Հադրիանոսը հարկադրված է եղել Մեծ Հայքից դուրս բերել հռոմեական զորքերը և ճանաչել Վաղարշի անկախությունը։
Նրա գահակալման տարիներն ընթացել են խաղաղությամբ և շինարարական աշխատանքներով։ Ըստ Մովսես Խորենացու, Վաղարշը վերակառուցել է հին Վարդգեսավանը և իր անունով կոչել Վաղարշապատ քաղաքը (այժմ՝ Էջմիածին)։ Խորենացին Վաղարշ Ա-ին է վերագրում Բասեն գավառի Վաղարշավան քաղաքի հիմնադրումը։ Վաղարշ Ա-ին գահընկեց է արել Հռոմի Անտոնինոս Պիոս կայսրը՝ Մեծ Հայքի թագավոր կարգելով Սոհեմոսին[2][3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.