Վաղուհաս - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Վաղուհաս.

Վաղուհաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գյուղ
Վաղուհաս
ադրբ.՝ Qozlu
ադրբ.՝ Vaqaus
Երկիր
 
Արցախ
ՇրջանՄարտակերտի
ԲԾՄ988 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն638[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունվաղուհասցի
Ժամային գոտիUTC+4
##Վաղուհաս (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Վաղուհաս, գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում` շրջկենտրոնից 52 կմ հարավ-արևմուտք` Թարթառ գետի աջ ափին՝ 800-900 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 1483 հեկտար։ Զբաղվում են հիմնականում անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, բուժկետ[2]։ Գյուղում պահպանվել է Վաղուհասի վանքը (12-րդ դար), շրջակայքում են Կարմիր վանքի (13-րդ դար), Հին Վաղուհաս բնակավայրի, Մայրաքաղաք կամ Տիրամայր եկեղեցական հուշահամալիրների (12-13-րդ դդ.) ավերակները[2]։ 2012-ի փետրվարի 19-ին օծվել է Սուրբ Մարիամ Աստվածածին նորակառույց եկեղեցին[3]։

Կրթություն

2012 թվականի մայիսի 23-ին գյուղում հանդիսավորությամբ բացվեց Հայաստան համահայկական հիմնադրամի կառուցած նորակառույց դպրոցը[4]։ Հիմնադրամն ԱՄՆ Արևելյան շրջանի տեղական մարմնի ֆինանսավորմամբ էլ 2013 թ.-ին դպրոցում հիմնվեց համակարգչային դասասենյակ[5]։

Վաղուհասը Արցախյան ազատամարտում

1988 թվականին Վաղուհասում կազմավորվել է կամավորական ընդհատակյա ջոկատ (հրամանատարներ՝ Հայկ Աղաբեկյան, Բորիկ Բախշիյան), որը հետագայում վերակազմավորվել է վաշտի։ Ջոկատը և վաշտը առանձին, 1992 թվականի սեպտեմբերից Մարտակերտի պաշտպանական շրջանի կազմում մասնակցել են Մարտակերտի, Ասկերանի, Քելբաջարի (Օմարի լեռնանցք) և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով հետմահու պարգևատրվել են Սլավիկ Պետրոսյանը, Բորիկ Բախշիյան։ ԼՂՀ «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ Գ. Սևյանը, Գ. Մուրադյանը։ Վաղուհասից զոհվել է 30 ազատամարտիկ[2]։

Տես նաև

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Վաղուհաս
Listen to this article