գավառ From Wikipedia, the free encyclopedia
Վայկունիք, գավառ Մեծ Հայքի Արցախ նահանգի կազմում[1]։ 12-13-րդ դարերում գավառը կոչվել է Ծար, ընդգրկում էր Տրտու (Թարթառ) գետի ակունքները։
Ծարի արևելյան սահմանն անցնում էր Դադիվանքի կողքով՝ ընդգրկելով Լեռնաբերդը, Թարթառի աջափնյա լեռնային մասը, ներառյալ Խադավանք-Խաթրավանքը և Վաղուհաս գյուղը։ Հարավից սահմանակից էր Սյունիքին (Ջերմուկի մոտ), արևմուտքում սահմանն անցնում էր Սևանի ավազանը Թարթառի ակունքներից բաժանող Ռմբոստյան լեռնաշղթայով, հյուսիսում ընդգրկում էր Մռավ լեռան հյուսիսային լանջերը՝ Քյուրակ և Շամքոր գետակներով։ Ծարի կամ Վերին Խաչենի իշխանության ժամանակ (Դոփի ու նրա ժառանգների իշխանապետության օրոք) Ծար կամ Ծարի երկիր էին կոչվում իշխանության բոլոր տիրույթները՝ բուն Ծար-Վայկունիքն ու Սևանի արևելյան ափը (հարավ-արևմուտքում ընդգրկելով Շողվագ բնակավայրը, հյուսիս-արևելքում՝ Արցախի Կողթ գավառը)։ Հաթերքի տեր Վախտանգի մահից (1220-ական թթ.) հետո Ծարի մեջ էր մտնում նաև Վերին Խաչենի իշխանությանն անցած Հաթերք գավառի մեծ մասը՝ Հաթերք ավանը, Դադիվանքը և շրջակա հողերը։ Բուն Ծարի նշանավոր բնակավայրերից աղբյուրներում հիշատակված են Ծար, Ակնա ավանները, Վաղուհաս, Գետաշեն, Դարբնոց և այլ գյուղերը, բերդերից՝ Հավքախաղացը, Հանդաբերդը կամ Լեռնաբերդը։ Եպիսկոպոսանիստն էր Խադավանք-Խաթրավանքը։
17-րդ դարից բացառապես հայաբնակ Ծարի հին գյուղերում աստիճանաբար բնակություն են հաստատել Պարսկաստանի խորքերից գաղթեցված քոլանի քրդերը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.