![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f9/Violet_Jessop_in_Voluntary_Aid_Detachment_Uniform.jpg/640px-Violet_Jessop_in_Voluntary_Aid_Detachment_Uniform.jpg&w=640&q=50)
Վայոլեթ Ջեսոփ
From Wikipedia, the free encyclopedia
Վայոլեթ Կոնստանս Ջեսոփ (անգլ.՝ Violet Constance Jessop, հոկտեմբերի 2, 1887(1887-10-02) կամ հոկտեմբերի 1, 1887(1887-10-01)[1], Բաիա Բլանկա, Բուենոս Այրես, Արգենտինա և Բուենոս Այրես, Արգենտինա - մայիսի 5, 1971(1971-05-05)[1], Great Ashfield, Mid Suffolk, Սուֆոլք, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ուղևորափոխադրող «White Star Line» ընկերության օվկիանոսային լայներների (խոշոր օվկիանոսային նավ) ուղեկցորդուհի։ Վայոլեթ Ջեսոփն աշխատել է «Օլիմպիկ» դասի բոլոր լայներներում և ականատես է եղել դրանց աղետներին։ Վայոլեթ Ջեսոփը եղել է «Օլիմպիկի» տախտակամածին, երբ նա զարկվում էր «Հոուք» կրեյսերին, «Տիտանիկում», որը բախվեց այսբերգին, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա որպես գթության քույր ծառայել է «Բրիտանիկ» հիվանդանոցային նավում, որը խորտակվեց ականի պայթյունից։ «Օլիմպիկ» դասի բոլոր լայներներում կործանիչ պահերին լինելը Վայոլեթ Ջեսոփի կյանքի պատմությունը հանրաճանաչ դարձրեց «Տիտանիկի» աղետն ուսումնասիրողների շրջանում։
Վայոլեթ Ջեսոփ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 2, 1887(1887-10-02) կամ հոկտեմբերի 1, 1887(1887-10-01)[1] |
Ծննդավայր | Բաիա Բլանկա, Բուենոս Այրես, Արգենտինա կամ Բուենոս Այրես, Արգենտինա |
Մահացել է | մայիսի 5, 1971(1971-05-05)[1] (83 տարեկան) |
Մահվան վայր | Great Ashfield, Mid Suffolk, Սուֆոլք, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | մատուցող և բուժքույր |
![]() |