Վանանդ (Սյունիքի մարզ)
գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Վանանդ, լքված գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Գորիս համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[2]
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վանանդ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ | ||
---|---|---|
Վանանդ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | ՍյունիքիՍյունիքի մարզ|Սյունիքի | |
Համայնք | Գորիս համայնք[1] | |
Այլ անվանումներ | Թաղտուն, Ղուրդղուլլաղ | |
ԲԾՄ | 1430 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 45 մարդ (1989) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | Վանանդեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Փակել
Գորիս քաղաքից հեռու է մոտ 19 կմ դեպի հարավ-արևելք, Շուռնուխ գյուղից՝ 3 կմ հարավ-արևելք, Որոտանի աջակողմյան Քաշունի վտակի ձախափնյա հովտում։
Ղուրդղուլլաղ անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Գորիսի շրջանի։ Բնակեցված է եղել ադրբեջանցիներով, որոնք թողել են գյուղը 1988-1989 թվականներին։ 1995 թվականից մտել է ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի կազմի մեջ, սակայն աստիճանաբար լքվել է։ Վանանդ է վերանվանվել 2006 թ. հուլիսի 4-ին։