հայ դերասան From Wikipedia, the free encyclopedia
Վանիկ Վարազդատի Մկրտչյան (մարտի 13, 1950, Արթիկ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 17, 2020), հայ դերասան, Հայաստանի վաստակավոր արտիստ (2011)։
Վանիկ Մկրտչյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 13, 1950 |
Ծննդավայր | Արթիկ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 17, 2020 (70 տարեկան) |
Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | Դերասան |
Երեխա(ներ) | Տիգրան Մկրտչյան և Վարդան Մկրտչյան |
Պարգևներ և մրցանակներ | |
1969-1972 թվականներին սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1973-1978 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում՝ ստանալով երաժշտական թատրոնի դերասանի որակավորում։ 1978 թվականից Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան[1], միաժամանակ՝ 2008 թվականից աշխատում է Երևանի պետական Համազգային թատրոնում, համագործակցում է «Էդգար Էլբակյան» թատրոնի հետ։
Նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի ֆիլմերում՝ Արա Երնջակյանի «Ժամկետը 7 օր», Վիգեն Չալդրանյանի «Մարտիրոսի ուխտագնացությունը», Բաղդասարյանի «Մարիամ» և այլն։ Մասնակցություն է ունեցել նաև տարբեր հեռուստասերիալներում։ Հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Հոլանդիայում, Իրանում, Լիբանանում, Բելգիայում[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.