From Wikipedia, the free encyclopedia
Վանինա Վանինի, կարճ պատմվածք, հրատարակվել է 1829 թվականին Ստենդալի (1783–1842 թվականներ) կողմից՝ Մարի-Անրի Բեյլի գրչանունով։ Գործողությունները տեղի են ունենում 1820-ական թվականներին՝ վաղ Ռիսորջիմենտոյի ժամանակաշրջանում, երբ Իտալիան գտնվել է Ավստրիայի վերահսկողության տակ, երիտասարդ հռոմեական արքայադստեր և հեղափոխական կարբոնարի սիրային հարաբերությունների մասին է։
Վանինա Վանինի ֆր.՝ Vanina Vanini | |
---|---|
Հեղինակ | Ստենդալ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Նկարագրում է | Հռոմ |
Շարք | Italian Chronicles? |
Հրատարակիչ | Q55698991? |
Հրատարակված է | Q17352487? |
Հրատարակման տարեթիվ | 1829 |
Վանինա Վանինին՝ հռոմեացի արիստոկրատ Դոն Ասդրուբալե Վանինիի տասնիննամյա դուստրը, պահանջված է Հռոմի բոլոր երիտասարդ իշխանների կողմից, սակայն մերժում է բոլորին՝ «այն պատճառով, որ նրանք տածում են արհամարհանք հռոմեացիների նկատմամբ»[1]։ Երբ նկատում է, որ իր հայրը տարօրինակ զգուշությամբ փակում է իր պալատի մի սենյակը, և որ այդ սենյակի պատուհանը, որը սովորաբար փակ է լինում, բաց է, սկսում է հետաքրքրությամբ ուսումնասիրել։
Վանինան գտնում է մեկ այլ պատուհան, որից կարողանում է տեսնել այդ առեղծվածային սենյակը։ Սենյակում տեսնում է անկողնում պառկած վիրավոր կնոջ, ինչպես նաև արյունոտ կանացի հագուստ, որը, կարծես, դանակով բազմիցս խոցված է։ Նկատում է, որ հայրը մտնում է սենյակ և խոսում կնոջ հետ, թեև նա չի կարողանում լսել, թե ինչ են խոսում նրանք։ Վանինան հիացած է խորհրդավոր կնոջով, և երբ մի երեկո կինը տեսնում է Վանինային լրտեսություն կատարելիս, Վանինան ծնկի է գալիս և կնոջն ասում, որ հիանում է նրանով։
Կինը, որը ներկայանում է որպես Կլեմենտինա, խնդրում է Վանինային ամեն օր այցելել իրեն, բայց այցերը գաղտնի պահել հորից։ Վանինան զարմանում է, թե ինչու է կինը վիրավոր և ինչու է թաքնվում. գուցե նա մերժել է հզոր մարդու կամ սպանել է իր սիրելիին։ Կլեմենտինան չի ցանկանում դիմել վիրաբույժի օգնությանը, քանի որ վիրաբույժներից պարտավոր են հայտնել ոստիկանությանը դեպքի մասին, սակայն Վանինան առաջարկում է բերել ընտանիքին հավատարիմ վիրաբույժ։
Այնուհետև կինը խոստովանում է, որ նա իրականում տղամարդ է՝ Պիետրո Միսիրիլլի անունով։ Նա կարբոնար է՝ Սանտ Անջելո ին Վադո քաղաքի վիրաբույժի տասնիննամյա որդին։ Պարզվոմ է, որ Միսիրիլիի խումբը դարանակալվել էր, և նրան շղթաներով տարել էին Հռոմ, բայց տասներեք ամիս անց նրան օգնել էին փախչել՝ ծպտված կնոջ կերպարանքով։ Այնուամենայնիվ, բանտից դուրս գալով՝ անմտորեն հարվածել և սպանել է մի պահակի, ով հայհոյում էր կարբոնարներին։ Այդ պատճառով Միսիրիլիին սկսել են հետապնդել ողջ Հռոմով և այդպես վիրավորում է ստացել։ Վիրավոր վիճակում հաըտնվել է հոր՝ Դոն Ասդրուբալեի սիրուհու՝ կոմսուհի Վիտելեսկիի այգում, նրան վերջինիս կառքով տարել են պալատ։ Դոն Ասդրուբալեն այդպիսով փրկել էր Միսիրիլիի կյանքը, բայց նրա վերքերը մահացու էին։
Ինչպես խոստացել էր Վանինան՝ այդ գիշեր նրանց ընտանքին հավատարիմ վիրաբույժը այցելում է Միսիրիլիին, սակայն առանց Վանինայի․ Վանինայի հպարտությունը խոցված էր Միսիրիլիի տղամարդ լինելու խոստովանությունից, և նա չէր ցանկանում տեսնել Միսիրիլիին։ Վանինայի հոգում խառնաշփոթ էր․ նա պայքարում էր սիրո և հպարտության միջև։ Բայց, ի վերջո, սերը հաղթում է և նա գնում է Միսիրիլիի մոտ և խոստովանում իր սերը։ Կարճ ժամանակ անց նա ոչ մի գաղտնիք չուներ Միսիրիլիից[2]։
Չորս ամիս անց Միսիրիլին ապաքինվում է, և Վանինան կարծում է, որ նա ուրախությամբ կմնա իր հետ, բայց Միսիրիլին ցանկանում է վրեժ լուծել և ազատել Իտալիան։ Մի քանի անգամ նա պատրաստվում էր հեռանալ, բայց Վանինան համոզում էր մնալ։ Վանինան առաջարկում է ամուսնանալ իր հետ, բայց Միսիրիլին մերժում է՝ ի շահ Իտալիայի ազատագրման, բայց որպես ազնվական՝ է՛լ ավելի ամրանում է Վանինայի սերը Միսիրիլիի նկատմամբ։
Միսիրիլին ուղևորվում է Ռոմագնա՝ Ֆոռլի, որտեղ նրան դարձնում են կարբոնարների ավազակախմբի առաջնորդ։ Վանինան միանում է նրանց՝ մեծ գումար և զենք նվիրաբերելով ավազակախմբին։ Միսիրիլին ամբողջությամբ տարվում է իր ծրագրերով և իր հայրենասիրությամբ։ Վանինային ամենևին չի հաջողվում ստիպել, որ Միսիրիլիին արտահայտի իր զգացմունքները։ Սակայն Վանինայի չափազանց հպարտությունը թույլ չի տալիս թողնել Միսիրիլիին, ուստի նա իր նախկին աղախնի միջոցով մատնում է Միսիրիլիի ավազակախմբի բոլոր անդամներին բացի Միսիրիլիից՝ հուսալով, որ այդպիսով նրանք վերջնականապես կվերամիավորեն։
Փոխարենը, Միսիրիլին ինքնակամ հանձնվում է. նա չի ցանկանում, որ իր հայրենակիցները կարծեն, թե ինքը միակն է, որը գերի չի ընկել, և որ դավաճանը նա է։ Միսիրիլին չիմանալով, որ հենց Վանինան է դավաճանը՝ խնդրում է նրան վրեժ լուծել դավաճանից, «նույնիսկ եթե դա իմ սեփական հայրը լինի»[3]։
Վանինան փորձում է ազատել Միսիրիլիին։ Դրա համար նա համոզում է իր երկրպագուներից մեկին՝ Լիվիո Սավելլիին, որը Հռոմի նահանգապետի եղբորորդին էր, տեղեկատվություն տրամադրել և իր ծառաներից երկուսի համար աշխատանք ստանալ նահանգապետի տանը և Սուրբ Հրեշտակի ամրոցում։ Այս խնդրանքը Վանինան մեկնաբանում է՝ որպես Սավելլիի արժանապատվության ստուգում։ Մնացած կարբոնարների համար Հռոմի պապը թեթևացնում է պատիժը մի քանի տարվա բանտարկությամբ, բայց Միսիրիլին դատապարտվում է մահվան։
Վանինան մտնում է Հռոմի նահանգապետ Մոնսինյոր Կատանզարոյի տուն՝ տղամարդու հանդերձանքով և սպառնում նրան ատրճանակով, սակայն տուն մտնելուց առաջ ատրճանակը լիցքաթափել էր։ Նա իրավիճակը վերածում է կատակի՝ բացահայտելով որ ինքը տղամարդ չէ և եկել է այցելության իր ապագա հորեղբորը։ Նրան հաջողվում է համոզել նահանգապետին, փորձել մեղմացնել դատավճիռը։ Մոնսինյոր Կատանզարոն ձեռք է բերում ներում Հռոմի պապից։
Երբ Միսիրիլին և մյուս կարբոնարները տեղափոխվում են նոր բանտ։ Վանինան կեսգիշերին հանդիպում է նրա հետ մատուռում, որտեղ Միսիրիլին շղթայված էր, սակայն բանտապահի տեսադաշտում։ Բանտապահը չէր կարող նրանց խոսակցությունը լսել, բայց հսկում էր նրանց։ Վանինան հույս ուներ, որ Միսիրիլին դեռ բավականաչափ սիրում է իրեն, և կների իր դավաճանությունը։
Միսիրիլին առաջարկում է մնալ ընկերներ, Վանինային խորհուրդ է տալիս ամուսնանալ Սավելիի հետ և խոստանում, որ իր ներդրած գումարը կվերադարձվի, երբ Իտալիան ազատ լինի։ Վանինան նրան տալիս է իր կրած զարդերն ու փաստաթղթերը, որով նա կարող էր ազատվել բանտից, բայց Միսիրիլին խնդրում է նրան մոռանալ իրեն, քանի որ նա պատրաստ է մեռնել իր երկրի համար։ Այդ ժամանակ Վանինան զայրացած պատմում է նրան այն ամենի մասին, ինչ նա արել է իր սիրելիի կյանքը փրկելու համար։ Նաև բացահայտում է իր դավաճանությունը։ Միսիրիլին, կատաղած փորձում է սպանել նրան իր շղթաներով, բայց բանտապահը ներս է մտնում և փրկում Վանինային։ Միսիրիլին շպրտում է Վանինայի վրա նրա տված զարդերը։ Դրանից անմիջապես հետո Վանինան վերադառնում է Հռոմ և ամուսնանում Լիվիո Սավելիի հետ։
1922 թվականին Արթուր ֆոն Գերլախը այս պատմությունն էկրանավորել է «Վանինա» ֆիլմում ՝ Աստա Նիլսենի, Պաուլ Վեգեների, Փոլ Հարթմանի մասնակցությամբ։
1961 թվականին Ռոբերտո Ռոսսելինին (1906-1977 թվականներ) այս պատմությունն էկրանավորել է համանուն ֆիլմում ՝ Սանդրա Միլոյի (Վանինա) և Լորան Թերզիեֆի (Պիետրո) մասնակցությամբ։ 1963 թվականին Արևելյան գերմանական հեռուստատեսությունը ցուցադրել է վեպի հիման վրա նկարահանված ֆիլմ՝ Աննեկատրին Բյուրգերի գլխավոր դերակատարմամբ, Պետեր Շտուրմը՝ Ասդրուբալեի դերում և Ալֆրեդ Ստրուվը՝ Սավելիի դերում[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.