Վանի թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
Վանի թանգարան, հնագիտական թանգարան Թուրքիայում, գտնվում է Վան քաղաքում (մինչև 1915 թվականը՝ հայկական)։ Վանի թանգարանում հավաքել են երկու հնագույն ուրարտական մայրաքաղաքների` Տուշպայի և Ռուսախինիլիի պեղումների արդյունքում ստացված ցուցանմուշները, նաև նմուշներ մի քանի ուրարտական ամրոցներից, որոնք գտնվում են Վանա լճից ոչ հեռու։ Թանգարանն ունի ուրարտական սեպագրերի մեծ հավաքածու և Ուրարտուի հետ կապված աշխարհում ամենահարուստ հավաքածուն[1]։