Վանո (Հովհաննես) Եղիայի Մուրադելի (ապրիլի 6, 1908(1908-04-06)[1][2], Գորի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[3] - օգոստոսի 14, 1970(1970-08-14)[3][1] կամ օգոստոսի 17, 1970(1970-08-17)[4], Տոմսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]), սովետական կոմպոզիտոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1968)։

Արագ փաստեր Վանո Մուրադելի, Ծնվել է ...
Փակել

Կենսագրություն

1931 թվականին ավարտել է Թիֆլիսի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի (դասատու՝ Ս․ Վ․ Բարխուդարյան) և դիրիժորության (դասատու՝ Մ․ Մ․ Բագրինովսկի) դասարանները։ 1934-1938 թվականներին կատարելագործվել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ Ն․ Յա․ Մայակովսկու ղեկավարությամբ։ Աշխատել է Վրաստանի դրամատիկական թատրոններում։

Վանո Մուրադելին (1931-1934), ղեկավարել ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի կենտրոնական անսամբլը (1942-1944), 1939-1948 թվականին եղել է ԽՍՀՄ երաժշտական ֆոնդի, 1959-1970 թվականներին՝ ՌՍՖՍՀ կոմպոզիտորների միության Մոսկվայի բաժանմունքի նախագահ։ Համարվել է խորհրդային երաժշտական մշակույթի նշանավոր գործիչներից։ Նրա լավագույն համարվող երկերը տոգորված են հայրենասիրությամբ, քաղաքացիականությամբ, նվիրված են արդիականության հրատապ հիմնախնդիրներին։ Հեղափոխական իրադարձություններին են նվիրված «Մեծ բարեկամություն» (1947), «Հոկտեմբեր» (1962) օպերաները, ժամանակակից իրականությանը՝ «Մոսկվա-Փարիզ-Մոսկվա» օպերետը (1968)։ Հեղինակ է 2 սիմֆոնիաների (1938, 1945)։ Մեծ մասսայականություն են վայելում Մուրադելիի երգերը՝ «Հիմն Մոսկվային», «Ուսանողների միջազգային միության հիմն», «Երգ Լենինի մասին», «Բուխենվալդյան ահազանգ»։ ԽՍՀՄ պետական մրցանակներ (1946, 1951)։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.