Վասիլի Յան
From Wikipedia, the free encyclopedia
Վասիլի Յան (իսկական անունը՝ Յանչևեցկի, դեկտեմբերի 23 1874 (հունվարի 4 1875)[1][2], Կիև, Ռուսական կայսրություն[3][1] - օգոստոսի 5, 1954(1954-08-05)[3][4][5][…], Զվենիգորոդ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3][1]), ռուս խորհրդային գրող, հրապարակախոս, բանաստեղծ և դրամատուրգ, սցենարիստ, ուսուցիչ։ Հայտնի պատմավեպերի հեղինակ է։ Անտիկագետ Գրիգորի Յանչևեցկու որդին, լրագրող և արևելագետ Դմիտրի Յանչևեցկու եղբայրը։
Վասիլի Յան | |
---|---|
Ծննդյան անուն | ռուս.՝ Василий Григорьевич Янчевецкий |
Ծնվել է | դեկտեմբերի 23 1874 (հունվարի 4 1875)[1][2] |
Ծննդավայր | Կիև, Ռուսական կայսրություն[3][1] |
Վախճանվել է | օգոստոսի 5, 1954(1954-08-05)[3][4][5][…] (79 տարեկան) |
Վախճանի վայր | Զվենիգորոդ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3][1] |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Գրական անուն | В. Садко, В. Я., В. Я-й, В. Я-ий, В. Ян-кип, В. Я-Цкий, В. Янн, В. Янч-ий, В. Янч-й, Вас. Я-й, Василий Садко, С-э, Садко և Точка |
Մասնագիտություն | գրող, լրագրող, արձակագիր, սցենարիստ, բանաստեղծ, դրամատուրգ, հրապարակախոս և ուսուցիչ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Գուստավ Ադոլֆի գիմնազիա |
Ժանրեր | պատմավեպ |
Ուշագրավ աշխատանքներ | Mongol Invasion? |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Պարգևներ | |
Vasily Yan Վիքիպահեստում |
1898 թվականին ավարտելով Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը՝ նա սկսել է իր գործունեությունը որպես լրագրող և ճանապարհորդ։ 1899-1901 թվականներին նա քայլարշավ է կատարել Եվրոպական Ռուսաստանով և Փոքր Ռուսաստանի գավառներով և այցելել Մեծ Բրիտանիա։ 1902 թվականից նա պետական ծառայության մեջ էր Թուրքեստանում, իսկ 1903-1904 թվականներին երկար գործուղման է մեկնել Խիվայի խանություն և Բուխարայի էմիրություն, Իրան և Աֆղանստան։ Ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ եղել է Հեռավոր Արևելքի թղթակից։ 1907 թվականին նա շրջել է Արևելյան Միջերկրական ծովով, այցելել Հունաստան, Պաղեստին և Եգիպտոս։ 1908-1912 թվականներին ծառայել է որպես լատիներենի ուսուցիչ Պետերբուրգի առաջին գիմնազիայում, ակտիվորեն զբաղվել ուսուցչական գործունեությամբ։ 1908 թվականին նա հրատարակեց էսսեների և հոդվածների գիրք՝ «Գերմարդու կրթությունը», որը նշանավորվեց նիցշեականության ուժեղ ազդեցությամբ, կանգնեց Ռուսաստանում սկաուտական շարժման ակունքներում, հրատարակեց «Ուչենիկ» գիմնազիայի ամսագիրը։ 1912 թվականին ստանձնել է Սանկտ Պետերբուրգի հեռագրական գործակալության թղթակցի պաշտոնը Կոստանդնուպոլսում, ապա՝ Բուխարեստում։ Բարձրացել է կոլեգիալ խորհրդականի աստիճանի (1916 թվական), պարգևատրվել է Սուրբ Աննայի III աստիճանի սրերով (1905 թվական) և Սուրբ Ստանիսլաուսի II աստիճանի (1914 թվաական) շքանշաններով։ 1918 թվականին ընտանիքի հետ վերադարձել է Ռուսաստան։ 1918-1919 թվականներին ծառայել է Կոլչակի Սպիտակ բանակում՝ որպես առաջնագծի թերթի խմբագիր և քարոզչական բյուրոյի ղեկավար։
Խորհրդային իշխանության հաստատումից հետո աշխատել է որպես լրագրող և ուսուցիչ Տուվայում և Սիբիրում, իսկ ՆԷՊ-ի տարիներին ծառայել է Պետական բանկի կառույցներում և Ուզբեկական ԽՍՀ տնտեսական պլանավորման հիմնարկներում։ Այս ամբողջ ընթացքում նա զբաղվել է սիրողական թատերական բեմադրություններով, որոնց համար ինքը պիեսներ է ստեղծել։ 1928 թվականից մշտական բնակություն է հաստատել Մոսկվայում՝ զբաղվելով պատմական գեղարվեստական գրականությամբ, տպագրվել է «Յան» անունով։ Առաջին պատմվածքներն էին․ Սողոմոն թագավորի օրոք Սիդոնի, Երուսաղեմի և Կարթագենի մասին «Փյունիկյան նավը» (1931 թվական), Ալեքսանդր Մակեդոնացու սկյութների և սոգդիացիների դիմադրության մասին «Կրակները թմբերի վրա» (1932 թվական), Հին Հռոմում ստրուկների ապստամբության մասին «Սպարտակ» (1933 թվական) և Ռուսաստանում մանուֆակտուրաների առաջացման մասին «Մուրճերը» (1933 թվական)։ «Չինգիզ Խան» (1939 թվական) և «Բաթու» (1941-1942) վեպերի համար Վասիլի Յանը 1941 թվականին արժանացել է գրականության և արվեստի առաջին աստիճանի Ստալինյան մրցանակի։ ԽՍՀՄ գրողների միության անդամ էր (1941 թվականկից)։ Գրողը մինչև կյանքի վերջ աշխատել է «Մոնղոլների արշավանքը» եռերգության վրա։ Վ. Յանի գրքերը բազմաթիվ դրական արձագանքներ են ստացել պատմաբաններից, ռուս գիտնականներից, միջնադարագետներից և արևելագետներից, քննադատներից և գրականագետներից, ստացել են մեծ տարածում և անընդհատ վերահրատարակվել։