խորհրդային ռուս փիլիսոփա From Wikipedia, the free encyclopedia
Վասիլի Վասիլևիչ Սոկոլով (ռուս.՝ Васи́лий Васи́льевич Соколо́в, օգոստոսի 15, 1919[1], Yepifanskiy Uyezd, Տուլայի նահանգ, Խորհրդային Ռուսաստան - մարտի 25, 2017[2], Մոսկվա, Ռուսաստան[4]), խորհրդային, ռուս փիլիսոփա, արտասահմանյան փիլիսոփայության պատմության մասնագետ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1962), պրոֆեսոր, ՄՊՀ վաստակավոր պրոֆեսոր (1994), Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ։
Վասիլի Սոկոլով ռուս.՝ Васи́лий Васи́льевич Соколо́в | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 15, 1919[1] Yepifanskiy Uyezd, Տուլայի նահանգ, Խորհրդային Ռուսաստան |
Մահացել է | մարտի 25, 2017[2] (97 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | փիլիսոփա, հրապարակախոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայության պատմություն, փիլիսոփայություն[3] և միջնադարյան փիլիսոփայություն[3] |
Ալմա մատեր | Մոսկվայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Գիտական ղեկավար | Վալենտին Ասմուս |
Եղել է գիտական ղեկավար | Artyom Kobzev? |
Հայտնի աշակերտներ | Kirill Nikonov? |
Պարգևներ | |
Vasily Vasilievich Sokolov Վիքիպահեստում |
1936-1939 թվականներին սովորել է Մոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտի պատմության, իսկ 1939 թվականից՝ փիլիսոփայության ֆակուլտետներում։ 1943 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը (ֆակուլտետի այդ թվականի միակ շրջանավարտը), իսկ 1946 թվականին՝ ասպիրանտուրան։
Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1941 թվականի նոյեմբերին մասնակցել է Մոսկվայի մարտերին, 1942 թվականի հուլիս-օգոստոսին՝ Վորոնեժի ռազմաճակատում տանկային գրոհներին։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով, «Արիության համար» մեդալով, իսկ 1985 թվականին՝ Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշանով[5][6]։
Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի արտասահմանյան փիլիսոփայության ամբիոնի պրոֆեսոր էր։ ՌԽՖՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1980)։ 2012 թվականին պարգևատրվել է ՌԴ նախագահի պատվոգրով[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.