From Wikipedia, the free encyclopedia
Վասիլ Եգորի Թայիրով (հոկտեմբերի 20 (նոյեմբերի 1), 1859[1][2], Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - ապրիլի 23, 1938[3], Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայազգի խորհրդային այգեգինեգործ։
Վասիլ Թայիրով | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 20 (նոյեմբերի 1), 1859[1][2] Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | ապրիլի 23, 1938[3] (78 տարեկան) Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Օդեսայի Երկրորդ քրիստոնեական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | գինեգործ |
Հաստատություն(ներ) | Պետական գույքի նախարարություն և Խաղողագործության և գինեգործության ինստիտուտ |
Ալմա մատեր | Մոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա (1884)[4] |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Vasiliy Tairov Վիքիպահեստում |
1905 թվականին Օդեսայում հիմնել է գինեգործական գիտափորձնական առաջին կայանը (Թայիրովի անվան խաղողագործության և գինեգործության ԳՀԻ, Ուկրաինական ԽՍՀ)։ 1892-1918 թվականներին և 1927-1932 թվականներին Թայիրովը եղել է իր կազմակերպած «Վեստնիկ վինոդելիյա» («Вестник виноделия») ամսագրի խմբագիրը։ Գիտական աշխատանքները նվիրված են այգեգործական վիճակագրությանը, ավազահողերում խաղողի վազի սննդառության, ԽՍՀՄ-ում խաղողի սորտերի նկարագրության և շրջանացման, ինչպես նաև ֆիլոքսերայի դեմ պայքարի մեթոդների մշակման հարցերին։ Եղել է 18 գիտական ընկերությունների իսկական և թղթակից անդամ։ Թայիրովի անունով է կոչվել ՀԽՍՀ էջմիածնի շրջանի Փարաքար գյուղի խաղողագործական խորհրդային տնտեսությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.