From Wikipedia, the free encyclopedia
Վասիլ Ցանկով Ցանկով (բուլղար․՝ Васил Цанков Цанков, 15 ապրիլի, 1905, Գորնա Օրյախովիցա, Բուլղարական իշխանություն - 25 օգոստոսի, 1986, Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղարացի երկրաբան-հնէաբան, երկար տարիներ եղել է Սոֆիայի համալսարան հնէաբանության ամբիոնի վարիչ։
Վասիլ Ցանկով բուլղար․՝ Васил Цанков | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 2 (15), 1905 Գորնա Օրյախովիցա, Վելիկո Տիրնովոյի մարզ, Բուլղարիա |
Մահացել է | օգոստոսի 25, 1986 (81 տարեկան) Սոֆիա, Բուլղարիա |
Գերեզման | Սոֆիայի կենտրոնական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Մասնագիտություն | հնէաբան և կենդանաբան |
Հաստատություն(ներ) | Սոֆիայի համալսարան |
Գործունեության ոլորտ | երկրաբանություն |
Անդամակցություն | Բուլղարիայի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Սոֆիայի համալսարան |
Գիտական աստիճան | Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր |
Vassil Tzankov Վիքիպահեստում |
Վասիլ Ցանկովը ծնվել է 1905 թվականի ապրիլի 15-ին բժիշկ-անասնաբույժի ընտանիքում։ Սովորել է Սոֆիայի համալսարանում՝ ստանալով երկրաբանի մասնագիտություն։ 1929 թվականի հոկտեմբերի 27-ին Սոֆիայի համալսարանում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն բնական գիտությունների բնագավառում և դարձել առաջին երկրաբանը, որ այդ ինստիտուտում պաշտպանել է նման ատենախոսություն[1][2][3]։ Հնէաբանություն է ուսումնասիրել Վիեննայում (1936), Փարիզում (1938-1939) և Բեռլինում (1941)։ 1939 թվականի սկզբին նշանակվել է Բուլղարիայի առևտրի նախարարության երկրաբանության բաժնի ղեկավար։ 1941 թվականից Վասիլ Ցանկովը ղեկավարել է բնական պաշարների տնօրինման կազմակերպության երկրաբանական ուսումնասիրությունների բաժինը, որն իր հետազոտություններում առաջին անգամ սկսել է կիրառել միկրոհնէաբանական մեթոդներ։ 1944 թվականին վերադարձել է աշխատելու Սոֆիայի համալսարանում, իսկ 1967 թվականին ընտրվել է Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։ 1955-1956 թվականներին Վասիլ Ցանկովը եղել է Հանհա-երկրաբանական ուսումնասիրությունների կառավարչությանը կից Երկրաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի տեղակալ։
Վասիլ Ցանկովը հեղինակել է մի շարք գիտական աշխատություններ՝ նվիրված պղնձի դարաշրջանի հնէաբանությանն ու շերտագիտությանը։ Նա «Բուլղարիայի հանածոներ» (բուլղար․՝ Фосилите на България) բազմահատոր հրատարակության հիմնադիրն է ու գլխավոր խմբագիրը, ինչպես նաև Սոֆիայի համալսարանին կից Հնէաբանության ու պատմական երկրաբանության թանգարանի ներկայիս ցուցանմուշների հավաքածուի ստեղծողը[4]։
Վասիլ Ցանկովը մահացել է 1986 թվականի օգոստոսի 25-ին Սոֆիայում։ Թաղված է Սոֆիայի Կենտրոնական գերեզմանատանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.