Վատիկանի ֆուտբոլային լիգա
From Wikipedia, the free encyclopedia
Վատիկանի ֆուտբոլային լիգա (լատին․՝ Campionato della Citta Vaticano), Վատիկանի տղամարդկանց ֆուտբոլի առաջնություն, որը հիմնադրվել է 1972 թվականի մայիսի 1-ին՝ «Coppa Amicizia» անվանումով[2]։ Առաջնության լավագույն ֆուտբոլիստներից կազմվում է Վատիկանի ֆուտբոլի ազգային հավաքականը, որն անցկացնում է միայն ընկերական խաղեր[3]։
Վատիկանի ֆուտբոլային լիգա Վատիկանի ֆուտբոլի առաջնություն | |
---|---|
Երկիր | Վատիկան |
Հիմնվել է | Մայիսի 1, 1972[1] |
Դիվիզիոններ | 1 |
Ակումբների քանակ | 8 |
Մակարդակ | 1 |
Դուրս են մնում | Չկա |
Մտնում են | Չկա |
Ներկայիս չեմպիոն | Վատիկանի Թանգարաններ (2016) |
Ամենատիտղոսավոր թիմ | Դիրսեկո (8 տիտղոս) |
Վատիկանի ֆուտբոլային ասոցիացիան, որի ղեկավարը 2014 թվականի մայիսից Դոմենիկո Ռուջերիոն է, ՖԻՖԱ-ի անդամ չէ[4]։ Առաջնության բոլոր խաղերը կայանում են Արևմտյան Հռոմի «Associazione Sportivo La Salle» մարզական համալիրում։ Խաղերն ունեն սիրողական կարգավիճակ, իսկ մարզումներն անցկացնում են ոչ աշխատանքային ժամերին[5]։
Առաջնությունը սկսվում է յուրաքանչյուր տարվա հոկտեմբերին և ավարտվում է հաջորդ տարվա մայիսին, ունի ձմեռային երկամսյա ընդմիջում (դեկտեմբեր, հունվար)[6]։