Վարագավան
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ | ||
---|---|---|
Վարագավան | ||
Վարագավանի Նոր Վարագավանքը | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Տավուշ | |
Գյուղապետ | Ռազմիկ Գրիգորյան | |
Հիմնադրված է | XVIII դար թ. | |
Այլ անվանումներ | Ախում (1978) | |
ԲԾՄ | 800 մ | |
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 672 մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | վարագավանցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Վարագավանը (հին անվանումը՝ Հախում) գյուղ է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում, Երևանից՝ 182 կմ, մարզկենտրոնից՝ 49 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 4.5 կմ հեռավորության վրա։
Պատմություն
Վարագավանը հիմնադրվել է 18-րդ դարում, 1920-1970 թթ. անվանվել է Հախում՝ գյուղի միջով անցնող գետակի անունով։ 1970 թվականին գյուղի մոտ գտնվող 12-րդ դարում կառուցված «Նոր Վարագավանք»-ի անունով գյուղը վերանվանվել է Վարագավան[1]։
Կլիմա
Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +32 C է, ձմռանը՝ 0-ից +2C։
Բնակչություն
Վարագավանի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2012 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 112 | 681 | 517 | 832 | 626 | 764 | 669 | 719 | 748 | 716 | 672 |
Տնտեսություն
Գյուղում գործում է միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, մանկապարտեզ, պահածոների գործարան և այլն։ Բնակչությունը զբաղվում է բուսաբուծությամբ, անասնապահությամբ, պտուղների վերամշակմամբ։
Պատմամշակութային կառույցներ
Պատմամշակութային կոթողներ՝
- Նոր Վարագավանք - կառուցվել է XIII դարում
- Սուրբ Գրիգոր Լուսավորիչ - կառուցվել է XIX դարում, գտնվում է կիսավեր վիճակում
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ Տավուշի մարզպետարան, Վարագավան
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 69»։ Վերցված է 2014 Մայիսի 20
|
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.