Վարակիչ հիվանդությունների մաթեմատիկական մոդել
From Wikipedia, the free encyclopedia
Վարակների մաթեմատիկական մոդելը փորձում է կանխատեսել համաճարակի հավանական ելքը, ինչը օգնում է հանրային առողջապահության արդյունավետ միջամտությանը։ Օգտվելով պարզ ենթադրություններից և վիճակագրական տվյալներից՝ մասնագետները փորձում են գտնել վարակի մաթեմատիկական մոդելի պարամետրերը, որոնց օգնությամբ հաշվում են տարբեր միջամտությունների (ինչպես օրինակ՝ պատվաստումներ) հնարավոր հետևանքները։