Վարդաձոր (Գեղարքունիքի մարզ)
գյուղ ՀՀ Գեղարքունիքի մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Վարդաձոր (նախկին անվանումը՝ Աթամխան), գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում, Մարտունի քաղաքից մոտ 10 կմ հյուսիս-արևմուտք, Սևանա լճի ափից մոտ 3 կմ հեռավորության վրա։ Գտնվում է ծովի մակարդակից 1960-2060 մ բարձրության վրա։ Բնակչությունը` 2864 մարդ (2011 թ.)[2], հայեր։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդաձոր
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ | |||
---|---|---|---|
Վարդաձոր | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզԳեղարքունիքի մարզ | ||
Մակերես | 33,3 կմ² | ||
ԲԾՄ | 1986±1 մետր | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | ▼2864 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Փակել
Նախկինում Աթամխան անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Նոր Բայազետի գավառի, 1930 թվականից` Մարտունու շրջանի։ Վերանվանվել է Վարդաձոր 1968 թ. հուլիսի 3-ին[3]։ 1995 թվականից մտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզի մեջ։