Վարդան Հասրաթյան
հայ ճարտարագետ / From Wikipedia, the free encyclopedia
Վարդան Սերգեյի Հասրաթյան (մարտի 12, 1917(1917-03-12)[1], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 25, 2001(2001-05-25)[1]), հայ ինժեներ-շինարար, ինժեներ-գնդապետ (1964)։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1968)։
Արագ փաստեր Վարդան Հասրաթյան, Ծննդավայր ...
Վարդան Հասրաթյան | |
---|---|
մարտի 12, 1917(1917-03-12)[1] - մայիսի 25, 2001(2001-05-25)[1] (84 տարեկան) | |
Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Կոչում | գնդապետ |
Կրթություն | Լենինգրադի ռազմաօդային ինժեներական ակադեմիա (1943) |
Փակել
Ավարտել է Սանկտ Պետերբուրգի ռազմաօդային ակադեմիան (1943)։ 1956-1970 թվականներին եղել է նույն ակադեմիայի պաշտպանական կառույցների, 1970-1972 թվականներին՝ Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ավիացիայի, 1972-1986 թվականներին՝ Սանկտ Պետերբուրգի ինժեներատնտեսագիտական ինստիտուտների մեխանիկայի ամբիոնների վարիչ։
Աշխատանքները վերաբերում են միջուկային և այլ տեսակների զենքի կործանիչ ազդեցությունից պաշտպանող կառույցների կրող կոնստրուկցիաների հաշվարկին։