Վարդան Հովսեփյան
հայ թեթև ատլետ / From Wikipedia, the free encyclopedia
Վարդան Հովսեփի Հովսեփյան (հոկտեմբերի 20, 1932(1932-10-20)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ թեթև ատլետ, մարզաձևը՝ գնդի հրում, սպորտի վաստակավոր վարպետ (1982)։ ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ (1982)։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովսեփյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Վարդան Հովսեփյան, Անձնական տեղեկություն ...
Վարդան Հովսեփյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | մարզիկ |
Ծննդյան ամսաթիվ՝ | հոկտեմբերի 20, 1932(1932-10-20)[1] (91 տարեկան) |
Ծննդավայր՝ | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Փակել
Ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական ինստիտուտը (1959)։ Ուսանողական համաշխարհային խաղերի կրկնակի (1954, 1957), ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադաների կրկնակի (1956, 1959), ԽՍՀՄ հնգակի (1954-56, 1958, 1959) չեմպիոն։ ԽՍՀՄ ութակի, ծածկած մարզասրահների Եվրոպայի (1961) ռեկորդակիր։ 1977-1994 թվականները աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչությունում։ 1961 թվականին հայ մարզիկներից առաջինն է արժանացել «Սպորտային բացառիկ նվաճումների համար» ԽՍՀՄ մեծ ոսկե մեդալի։