հայ իրավաբան From Wikipedia, the free encyclopedia
Վարդան Արամի Մուսախանյան (հունիսի 18, 1919, Երևան, Երևանի նահանգ, Հայաստանի առաջին հանրապետություն - սեպտեմբերի 29, 2001, Երևան, Հայաստան), հայ իրավաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան։
Վարդան Արամի Մուսախանյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 18, 1919 |
Ծննդավայր | Երևան, Երևանի նահանգ, Հայաստանի առաջին հանրապետություն |
Մահացել է | սեպտեմբերի 29, 2001 (82 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | իրավաբանական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | իրավաբան |
Պարգևներ և մրցանակներ |
Վարդան Մուսախանյանը ծնվել է 1919 թվականի հունիսի 18-ին Երևան քաղաքում։ Ավարտելով միջնակարգ դպրոցը՝ 1939 թվականին մեկնել է խորհրդային բանակ։ 1941- 1942 թվականներին մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին և ծանր վիրավորվելուց հետո զորացրվել է։ 1942 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը, որն ավարտել է 1946 թվականին։
Որպես ժողովրդական քննիչ երկու տարի աշխատել է Երևանում։ 1948 թվականին ընդունվել է ասպիրանտուրա պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնում։ 1956 թվականին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա «Հայկական ՍՍՀ իշխանության տեղական մարմինները» թեմայով։
Վարդան Մուսախանյանը մանկավարժական աշխատանքի է անցել համամիութենական իրավաբանական հեռակա ինստիտուտի Երևանի մասնաճյուղում, նախ՝ որպես դասախոս, ապա՝ մասնաճյուղի տնօրեն։ Մասնաճյուղը համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հեռակա բաժնին միանալուց հետո Վարդան Մուսախանյանը գիտամանկավարժական աշխատանքը շարունակում է մայր բուհում։
Սկսած 1949 թվականից նա իրավաբանական ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի դոցենտ էր, կարդում էր ինքնուրույն դասընթացներ՝ «Պետության և իրավունքի տեսություն», «Պետության և տեսության իրավունքի պրոբլեմները»։
1979 թվականից ղեկավարել է խորհրդային իրավունքի նորաստեղծ միջբուհական ամբիոնի աշխատանքները։ Ամբիոնն այդ տարիներին ձեռնամուխ էր եղել իր առջև դրած խնդիրների՝ «Սովետական իրավունք» դասընթացը կարդացող դասախոսների աշխատանքների կոորդինացման, մեթոդական ցուցանիշների մշտական իրագործմանը։
Վարդան Մուսախանյանը 1954-1956 թվականներին վարել է երեկոյան և հեռակա ուսուցման գծով համալսարանի պրոռեկտորի պաշտոնը, իսկ 1970-1974 թվականներին եղել է իրավաբանական ֆակուլտետի դեկանը։ Բազմիցս եղել է իրավաբանական ֆակուլտետի սկզբնական կուսակցական կազմակերպության բյուրոյի անդամ, ընտրվել է բյուրոյի քարտուղար, ՀԿԿ Երևանի Սպանդարյանի շրջկոմի պլենումի և բյուրոյի անդամ, ՀԿԿ Երևանի քաղաքային կոմիտեի պլենումի անդամ, ՀԿԿ XXIII համագումարի պատգամավոր։ 1963–64 թթ. եղել է ԵՊՀ -ի կուսակցական կոմիտեի առաջին քարտուղարը։
Վարդան Մուսախանյանի գրչին են պատկանում մոտ 20 գիտական աշխատանքներ, այդ թվում ուսումնական ձեռնարկներ, հոդվածներ։ Հայկական սովետական հանրագիտարանում տպագրվել են նրա շուրջ երկու տասնյակ հոդվածները՝ նվիրված պետության և իրավունքի հարցերին։ Հանրապետությունում համընդհանուր ճանաչում ունեն Մուսախանյանի «Սոցիալիստական պետության ձևերը», «Իրավունքը, իրավագիտակցությունը և բարոյականությունը սոցիալիստական հասարակարգում»[1], «Սովետական իրավունքի էությունը», «Համաժողովրդական պետության ամրապնդումը ՍՍՀՄ 1977 թ․ Սահմանադրությամբ» և մյուս գրքերը[2]։
ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության հրամանագրով Վարդան Մուսախանյանը պարգևատրվել է «Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշանով» ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության հրամանագրով Վարդան Մուսախանյանը պարգևատրվել է «Աշխատանքի վետերան» մեդալով ։ Վարդան Մուսախանյանը առաջիններից էր, որ արժանացավ հանրապետության վաստակավոր իրավաբանի կոչմանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.