Վարդգես Ավետիսի Ահարոնյան (դեկտեմբերի 27, 1888(1888-12-27), Իգդիր, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 19, 1965(1965-02-19)[1], Վաշինգտոն, ԱՄՆ), հայ հասարակական գործիչ, իրավաբան, գրող, մանկավարժ։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Ահարոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Վարդգես Ահարոնյան, Ծնվել է ...
Վարդգես Ահարոնյան
Thumb
Ծնվել էդեկտեմբերի 27, 1888(1888-12-27)
ԾննդավայրԻգդիր, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 19, 1965(1965-02-19)[1] (76 տարեկան)
Մահվան վայրՎաշինգտոն, ԱՄՆ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտությունիրավաբան, գրող, հասարակական գործիչ և մանկավարժ
Ծնողներհայր՝ Ավետիս Ահարոնյան
ԿուսակցությունՀՅԴ
 Vartkes Aharonian Վիքիպահեստում
Փակել

Ավետիս Ահարոնյանի որդին է։

Կենսագրություն

Վարդգես Ահարոնյանը ծնվել է 1888 թվականին Իգդիրում։ Սովորել է Իգդիրի ռուսական գիմնազիայում, 1908 թվականին ավարտել է Երևանի պետական գիմնազիան և ընդունվել Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության բաժինը։ Ահարոնյանի առաջին պատմվածքները լույս են տեսել Մոսկվայում ուսումնառության տարիներին։ Վարդգես Ահարոնյանը կազմակերպել է հանգանակություն` դաշնակցության գործերով բանտարկված և հյուծախտով հիվանդ հորը բանտից ազատելու համար։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) տարիներին Ահարոնյանը կամավորագրվել է Անդրանիկի գումարտակում, եղել թարգմանիչ-գրագիր։ Կամավորական գումարտակների լուծարումից հետո Անդրանիկի հետ մեկնել է Թիֆլիս։ Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին եղել է հանրապետության դատախազը[2]։

ՀՀ անկումից հետո մեկնել է Փարիզ` հոր մոտ, 1923 թվականին՝ ԱՄՆ։ Զբաղվել է հայ մանուկների դաստիարակության գործերով, 1948-1958 թվականներին աշխատել է Նյու-Յորքի Ս. Լուսավորիչ մայր եկեղեցու վարժարանում, քաղաքի Վաշինգտոն Հայթս թաղամասում բացել Ահարոնյան դպրոցը, կազմել է հայերենի «Հրազդան» դասագիրքը կնոջ՝ Արմենուհի Տիգրանյան-Ահարոնյանի հետ։ Հրատարակել է Ավետիս Ահարոնյանի գործերի 10 հատորյակը (1946-1951)։ 1964 թվականին այցելել է Հայաստան[2][3][4]։

Մահացել է 1965 թվականի փետրվարի 15-ին, Վաթերթաունում (Բոստոնի մոտերը)։

Երկեր

  • Յովհաննէս Թումանեան. մարդը եւ բանաստեղծը, Բոստոն, 1936։
  • Րաֆֆի. կեանքը, Նիւ Եորք, 1936։
  • Անդրանիկ. մարդը եւ ռազմիկը, Բոստոն, 1957։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.