Վարդգես Դավթյան
հայ հոգեբույժ, արձակագիր, էսսեիստ / From Wikipedia, the free encyclopedia
Վարդգես Դավթյան (մայիսի 17, 1961, Երևան), հայ հոգեբույժ, արձակագիր, էսսեիստ։ Շուրջ 200 գիտական, գիտահանրամատչելի, ինչպես նաև գեղարվեստական և հրապարակախոսական աշխատությունների հեղինակ է։ Գիտական ուսումնասիրությունները վերաբերում են Հայաստանում հոգեբուժության և թմրաբուժության պատմության խնդիրներին, սոցիալական և կլինիկական հոգեբուժության, հոգեբուժության և հայ գրականության առնչությունների, քաղաքական հոգեբանության և հոգեթերապիայի հարցերին։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Վարդգես Դավթյան, Ծնվել է ...
Ծնվել է | մայիսի 17, 1961(1961-05-17) (62 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1985) |
Մասնագիտություն | հոգեբույժ, արձակագիր և ակնարկագիր |
Փակել
2000 թվականից ապրում և գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում։ Կալիֆոռնիայի ամերիկահայ գրողների միության անդամ է[1]։