Վարկած (իրավունք)
From Wikipedia, the free encyclopedia
Վարկած (հին հունարեն՝ ὑπόθεσις - ենթադրություն), իրավական նորմի տարր, որը ցույց է տալիս այն պայմանները, որոնց դեպքում տվյալ իրավական նորմը ենթակա է կիրառման։ Այսպիսով, այն տարր է, որը կապում է իրավական նորմը և այն կարգավորող հասարակական հարաբերությունները[1]։ Իրավական նորմի այլ տարրեր են դիսպոզիցիան և սանկցիան։