From Wikipedia, the free encyclopedia
Վարսիկ Գրիգորի Աթանեսյան (1899, Մեծ Մանթաշ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 29, 1978, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային պետական կուսակցական աշխատող։ ԽՄԿԿ անդամ՝ 1919 թվականից։
Վարսիկ Աթանեսյան | |
---|---|
Ծնվել է | 1899 |
Ծննդավայր | Մեծ Մանթաշ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 29, 1978 |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան (1926) |
Աշխատավայր | ՀԿԿ և Հայաստանի աշխատավորուհի |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Ավարտել է Թիֆլիսի առաջին իգական գիմնազիան (1919), Մոսկվայի պետական համալսարանի հասարակագիտական ֆակուլտետը (1926)։ Մասնակցել է 1920 թվականի Մայիսյան հերոսամարտին։ 1921 թվականին՝ Փետրվարյան խռովության ժամանակ ձերբակալվել է։ 1926 թվականից հետո կուսակցական և պետական ղեկավար աշխատանքներ է կատարել․ ՀԿ(բ) կ ԿԿ կինբաժնի վարիչ, «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրի խմբագիր (1931-1934), ՀԿ(բ) կ Արթիկի շրջանի քարտուղար (1934-1936)։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.