From Wikipedia, the free encyclopedia
Վեներայի դելտան (անգլ.՝ Delta Of Venus), ամերիկացի ռեժիսոր Զալման Քինգի 1995 թվականին նկարահանած էրոտիկ բնույթի դրաման, որի սցենարի հիմքում ընկած է ամերիկացի գրող Անաիս Նինի դեռևս 20-րդ դարի 1940-ական թվականներին գրած, սակայն 1977 թվականին լույս տեսած «Վեներայի դելտան» հանրահայտ պատմվածաշարը։ Ֆիլմի առաջնադիտումը տեղի է ունեցել 1995 թվականի հունիսի 9-ին Թուրքիայում։
Երկիր | ԱՄՆ[1] Չեխիա |
---|---|
Ժանր | էրոտիկ ֆիլմ[1] և դրամա[2] |
Հիմք | Վեներայի դելտան[3] |
Թվական | 1994[1] |
Լեզու | անգլերեն[1] |
Ռեժիսոր | Զալման Քինգ[2] |
Պրոդյուսեր | Evzen Kolar?[1] |
Սցենարի հեղինակ | Անայիս Նին[1], Patricia Louisianna Knop?[1] և Elisa M. Rothstein?[1] |
Դերակատարներ | Օդի Ինգլենդ[4][3][5], Կոստաս Մենդիլոր[4][3][5], Մարեկ Վաշուտ[3][5], Markéta Hrubešová?[3][5], Valérie Zawadská?[3][5], Ռոբերտ Դավի[3][5], Ադեուալե Ակինուոյե-Ագբաջե[3][5], Քլայվ Ռևիլ[3][5], František Švihlík?[5], Roberta Hanley?[5], Emma Louise Moore?[5], Josef Nedorost?[3], Michaela Srbová Della Pia?[3], Յան Լայբլ[3], Eric da Silva?[3], Zdeněk Sedláček?[3], Pavel Chalupa?[3], Radim Kalvoda?[3], Karel Polišenský?[3], Q104631284?[3] և Josef Král?[3] |
Օպերատոր | Eagle Egilsson?[1] |
Երաժշտություն | Ջորջ Ս․ Քլինթոն[1] |
Մոնտաժ | Marc Grossman?[1] և James Gavin Bedford?[1] |
Պատմվածքի վայր | Փարիզ[1] |
Նկարահանման վայր | Փարիզ[1] և Պրահա[1] |
Կինոընկերություն | Alliance Films[1] |
Տևողություն | 102 րոպե[1] |
Ֆիլմում պատմվում է երիտասարդ գրող Ելենայի մասին, ով 1939 թվականին հեռանում է ԱՄՆ-ից և բնակություն հաստատում Փարիզում։ Ելենան հիմնականում գրում է սիրավեպեր և ամեն ջանք գործադրում հանրահայտ գրող դառնալու և ընթերցողների սրտերը գրավելու համար։ Փարիզում նա բուռն սիրավեպ է ունենում ամերիկացի մի երիտասարդ գրողի հետ, սակայն որը երկար չի տևում։ Շուտով Ելենայի ստեղծագործությունները գրավում են խորհրդավոր մի անձնավորության ուշադրությունը և նա սկսում է հովանավորել գրողին։ Սակայն օգնության դիմաց այս անհայտ անձն սկսում է հեղինակից պահանջել էրոտիկ բնույթի պատմվածքներ։ Ֆիլմի վերջում պարզվում է, որ Ելենայի խորհրդավոր հովանավորն այն երիտասարդ ամերիկացի գրողն էր, ում հետ նա կարճ, սակայն բուռն սիրավեպ էր ունեցիլ իր Փարիզ ժամանելու առաջին ամիսներին։
Դերակատար | Հերոս |
---|---|
Օդի Ինգլենդ | Ելենա Մարթին |
Կորտաս Սենդիլոր | Լոուրենս Ուոլթեր |
Էրրիկ դը Սիլվա | Մարսել |
Մարեկ Վաշուտ | Լյուկ |
Բերնարդ Զեթթե | Դոնալդ |
Էմմա Լուիզ Մոր | Արիել |
Ռեյվեն Սնոու | Լեյլա |
Ռորի Քեմպբելլ | Միգել |
Դենիել Լեզա | Պիեր |
Մարկետա Խրուբեսովա | Բիժու |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.