From Wikipedia, the free encyclopedia
Վենսան Աբուբաքր (ֆր.՝ Vincent Aboubakar, հունվարի 22, 1992[2][3][4], Յաունդե, Կամերուն[1]), կամերունցի ֆուտբոլիստ, Պորտու ակումբի և Կամերունի հավաքականի հարձակվող։
2006 թվականից Աբուբաքրը խաղացել է «Կոտոն Սպորտ» ակումբի երիտասարդական թիմում։ 2009 թվականին լավ խաղի համար երիտասարդ հարձակվողը տեղափոխվեց ակումբի հիմնական թիմ։ Նա միանգամից տեղ գրավեց թիմի հիմնական կազմում։ Կոտոնը դարձավ չեմպիոն, իսկ Վենսանով սկսեցին հետաքրքրվել մի շարք եվրոպական ակումբներ, որոնց թվում էին Տոտտենհեմ Հոտսպուրը, Մոնակոն և Անդերլեխտը։
Արդյունքում 2010 թվականին Աբուբաքրը տեղափոխվեց Եվրոպա, պայմանագիր կնքելով «Վալանսեն» ակումբի հետ[5]։
Աբուբաքրը Լորյան ակումբի հետ 2013 թվականի հուլիսի 1-ին կնքեց պայմանագիր[6]։
2014 թվականի օգոստոսի 24-ին նա Պորտու ակումբի հետ կնքեց քառամյա պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը կազմեց 3 մլն եվրո[7][8]։ 2014 թվականի դեկտեմբերի 10-ին ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի խաղարկության Շախտյոր ակումբի դեմ խաղում խփեց իր առաջին գոլը[9]։
Հավաքականում Աբուբաքրը դեբյուտել է 2010 թվականի մայիսի 25-ին Վրաստանի հավաքականի դեմ խաղում։ Նույն թվականին կամերունցիների գլխավոր մարզիչ Պոլ Լե Գուենը Վենսանին ընդգրկեց ԱԱ 2010-ի հայտացուցակում, որտեղ նա երկու անգամ հայտնվեց խաղադաշտում։ Աբուբաքրը աշխարհի առաջնության ամենաերիտասարդ խաղացողներից մեկն էր։
2010 թվականի օգոստոսի 11-ին Լեհաստանի հավաքականի դեմ խաղում նա խփեց իր առաջին գոլը հավաքականում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.