Վերածննդի կերպարվեստ
From Wikipedia, the free encyclopedia
Վերածննդի կերպարվեստը առավել զարգացման և կատարելության է հասել Իտալիայում։ Ստեղծագործաբար օգտվելով անտիկ ժառանգությունից, հենվելով գիտության նոր նվաճումների վրա, այդ ժամանակաշրջանի իտալացի արվեստագետները ձգտել են ճշմարտացի պատկերել մարդուն և շրջակա իրականությունը։ Նրանք արվեստը հարստացրել են մարդու մարմնի կառուցվածքի ճշմարիտ պատկերմամբ, հեռանկարի, լույս ու ստվերի, ծավալի, կրճատումների և այլ պրոբլեմների մշակմամբ և կիրառմամբ։ Վերածննդի արվեստագետները կրոնական տեսարաններին հաղորդել են երկրային բովանդակություն։ Արվեստի գլխավոր հերոսը դարձել է մարդը[1][2]։
Վերածննդի տարբեր դարեր անվանվել են ըստ իտալական թվերի`
- դուչենտո 1200- ականներ (իտալ.՝ ducento - երկու հարյուր) պրոտոռենեսանսի սկիզբը.
- տրիչենտո 1300- ականներ (անգլ.՝ trecento - երեք հարյուր) բուն պրոտոռենեսանսը,
- կվատրոչենտո 1400- ականներ ( իտալ.՝ quattrocento - չորս հարյուր) Վաղ Վերածնունդ, Բարձր Վերածնունդ,
- չինկվեչենտո 1500- ականներ (իտալ.՝ cinquecento - հինգ հարյուր) Բարձր Վերածնունդի վերջը, Ուշ Վերածնունդ։