Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք
From Wikipedia, the free encyclopedia
Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք, երբեմն՝ վերակենդանացում կամ վերակենդանացման բաժանմունք[1], խոշոր բժշկական հաստատությունում (հիվանդանոց, հոսպիտալ), բժշկական համալսարանում, ստացիոնար բաժանմունք, որը նախատեսված է շտապ բժշկական օգնություն ցույց տալու, հիվանդներին վերակենդանացում և ինտենսիվ թերապիա անցկացնելու համար։ Կարող է ունենալ որոշակի հիվանդություններով հիվանդների, նորածինների բուժման մասնագիտացում։