From Wikipedia, the free encyclopedia
Վերայզոն բիլդինգ (անգլ.՝ Verizon Building), նախկինում՝ Բարքլի Վիզի բիլդինգ ( անգլ.՝ Barclay-Vesey Building) և Նյու Յորքի հեռախոսային ընկերության շենք (անգլ.՝ New York Telephone Company Building)), 32-հարկանի երկնաքեր, որը գտնվում է Նյու Յորքի Տրայբեկ Մանհեթենի շրջանում, Ուեստ Աթրիտ 140 հասցեում, Բարքլի և Վիզի փողոցների միջև, դուրս գալով Վաշինգտոն փողոց։ Կառուցվել է 1923-1927 թվականներին և նախագծվել է «McKenzie, Voorhees & Gmelin» ֆիրմայի կողմից ար-դեկո ոճով։ Շենքը հարում է Գրաունդ Զիրոյին այն կողմից, որտեղ ավելի վաղ գտնվել է համաշխարհային առևտրի կենտրոն 7-ը, և լուրջ վնասվածքներ է ստացել սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների հետանքով։ Երկնաքերի վերականգնումը տևել է երեք տարի և արժեցել է 1,4 մլրդ դոլար։
Շենքը, որը համարվում է «Երկնաքերի տեսքով ամենանշանակալի կառույցներից մեկը», նախկինում «Verizon Communications» կորպորատիվ շտաբ-գրասենյակն է եղել[1]։
Շինության մակերեսը 110 հազար մ² է[2]։ Վերայզոնի պատերը պատված են շերտավոր մարմարով, հատակը տրավերտինից՝ բրոնզե մեդալյոններով զարդարված։ Հարուստ դեկորը ներառում է առաստաղի որմնանկարներ, որոնց վրա պատկերված է, թե ինչպես է զարգացել մարդկանց միջև հաղորդակցությունը՝ ացտեկյան բանբերներից մինչև հեռախոսներ։ Ճակատը նախագծելիս ճարտարապետ Ռալֆ Ուոլքերը ոգեշնչվել է մայաների ճարտարապետության մոտիվներով[3]։ Ար-դեկոն ներառում է տերևի բարդ պատկերներ, ինչպես նաև երեխաների և կենդանիների գլուխների պատկերներ։ Մուտքի դռների վրա պատկերված է զանգակ (հեռախոսային ընկերության խորհրդանիշ)[4]։
Վերայզոն բիլդինգը փողոցի մակարդակից ներքև հինգ հարկ ունի, որտեղ տեղադրված են հեռահաղորդակցության սարքավորումներ։ Շենքը շահագործվում էր «Verizon»-ի կողմից որպես ստորին Մանհեթենի հիմնական կենտրոն, որը մինչև սեպտեմբերի 11-ը սպասարկում էր մոտ 200 հազար հեռախոսագիծ և տվյալների փոխանցման 3,6 մլն ուղի[5]։
Շենքը նախագծվել է «McKenzie, Voorhees & Gmelin Architects» ֆիրմայի ճարտարապետ Ռալֆ Ուոքերի կողմից։ Երկնաքերի շինարարությունը սկսվել է 1923 թվականին։ Շենքի բարձրությունը մոտ 152 մ է[6]։ Շինարարությունը ավարտվել է 1927 թվականին, և այն ժամանակ հայտնի էր Բարքլի Վիզիի շենք անունով[2]։ Ի սկզբանե երկնաքերը եղել է «New York Telephone Company»-ի գլխամասային գրասենյակը, որն էլ այն շահագործման է հանձնել։ «AT&T» հեռախոսային ընկերության բաժանման արդյունքում շենքը դարձել է «NYNEX»-ի կենտրոնակայանը, իսկ «Bell Atlantic»-ի և «NYNEX»-ի միացումից հետո՝ «Bell Atlantic»-ի շտաբ-բնակարանը, որը դարձել է «Verizon»-ի մաս։ 2013 թվականին «Verizon»-ը վաճառել է շենքի վերին 21-րդ հարկը կառուցապատողին, որը նախատեսում էր դրանք վերածել բնակարանի[7]։
Շենքի ճարտարապետներն ու պատմաբանները Վերայզոն բիլդինգը համարում են ար-դեկո ոճի առաջին երկնաքերը[8]։ Դա եղել է առաջին երկնաքերերից մեկը, որը նախագծվել է ըստ գոտիավորման որոշման (1916)՝ օգտագործելով սանդղաշարք, որոնք դարձել են երկնաքերների համար ար-դեկոյի ոճի առանցքային տարրերը[9]։ Ճարտարապետությամբ շենքը հաճախ համեմատում են Սան Անտոնիո քաղաքում գտնվող Մայլեմ բիլդինգի հետ (անգլ.՝ Milam Building)․ բետոնե և աղյուսե խոշոր գրասենյակային շենք և առաջինը, որտեղ առկա է օդորակման ներկառուցված համակարգ[10]։
Վերայզոն բիլդինգի հարավային և արևելյան ճակատները ծանր վնասներ են կրել սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների ժամանակ՝ 7-րդ համաշխարհային առևտրի կենտրոնի փլուզման, ինչպես նաև երկվորյակ աշտարակների փլուզման հետևանքով։ Սեպտեմբերի 11-ին շենքում հրդեհներ չեն եղել[11]։
Շենքի դիզայնում օգտագործվել է հաստ քարե շարվածք, ինչը նրան լրացուցիչ ամրություն է հաղորդում և օգնել է դիմակայել բեկորներից վնասվելուց և պահպանել կառուցողական ամրությունը։ Ներքին պողպատե սյուները, ճառագայթները և կառուցվածքի այլ տարրերը պատված են աղյուսով, խարամբետոնե բլոկներով և այլ ամուր որմնադրական նյութերով, ինչը թույլ է տվել շենքի վրա ընկած բեկորների հարվածների էներգիայի մի մասը կլանել։ Այնուամենայնիվ, շենքի ճակատները լուրջ արտաքին վնասվածքներ են ստացել[12]։ Ստորգետնյա մալուխային թունելները և «Verizon»-ի այլ ստորգետնյա ենթակառուցվածքները ջրից և բեկորներից խիստ վնասվել են[2][13]։
Ահաբեկչություններից հետո «Tishman Realty & Construction»-ը, որը նախատեսում էր շենքի վերականգնումը դեռ դրանից առաջ, մի քանի օրվա ընթացքում կատարել է իրավիճակի և հասցված վնասի գնահատում[2]։ Վերականգնման հիմնական պայմանագիրը բաժին է հասել «William F. Collins AIA Architects» բյուրոյին, «Tishman Interiors»-ին հանձնարարվել է ծրագրի կառավարումը։ Շենքի վերականգնումը տևել է երեք տարի և արժեցել է 1,4 մլրդ դոլար[14]։
«Excalibur Bronze» ձուլման գործարանը և «Petrillo Stone» քարե շինանյութերի արտադրության գործարանը ներգրավված են եղել ճակատային և նախասրահում դեկորատիվ բարդ մասերի վերականգնման գործում։ Վերականգնման այս մասը եղել է ընդհանուր ծախսերի զգալի մասը[12]։ Ճակատի վերականգնումը ենթադրում էր կրաքարից պատրաստված զարդանախշերի վերականգնում, իսկ նախասրահի վերականգնումը՝ կորցրած 10 ֆրեսկոների վերականգնում[15]։ Նախասրահի որմնանկարների ներսում ակրիլային խեժերի ներդրման համար օգտագործվել են ենթամաշկային ներարկումների համար նախատեսված ասեղներ[16]։
Վարչական հարկերում վերականգնվել են կամարակապ առաստաղները, սվաղած եզրազարդերը և այլ տարրեր[15]։ Վերականգնվել է նաև անկյունային սյուներից մեկը։ Արդիականացվել են նաև շենքի 23 վերելակներ, տեղադրվել են նոր հրդեհային ազդանշանային համակարգեր, շենքի կառավարման համակարգեր և հովացման ջերմափոխանակիչներ, զուգարանները հասանելի են դարձել հաշմանդամություն ունեցող անձանց համար[17]։
2004 թվականին «New York Landmarks Conservancy» ճարտարապետական հուշարձանների պահպանության ոչ առևտրային կազմակերպությունը շենքում կատարված վերականգնողական աշխատանքների համար պարգևատրել է «Tishman Interiors» մրցանակով[16][18]։ 2005 թվականի վերջին վերականգնումն ավարտվել է, և դեկտեմբերին «Verizon»-ը հայտարարել է, որ իր շտաբ-գրասենյակը տեղափոխում է քաղաքի կենտրոնում գտնվող մեկ այլ շենք, որտեղ կարող է տեղավորվել 1500 մարդ[19]։ Ընդ որում, Վերայզոն բիլդինգը շարունակում է օգտագործվել որպես կոմուտացիոն կենտրոն։
Շենքը, որը 1999 թվականին առաջադրվել էր Նյու Յորքի տեսարժան վայրերի ցուցակում ընդգրկվելու համար, 2009 թվականին ներառվել է նաև պատմական վայրերի ազգային գրանցամատյանում։
Շենքը տուժել Է նաև տարերային աղետից։ 2012 թվականին այն մասամբ ջրասույզ Է եղել «Սենդի» փոթորկի հետևանքով[20]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.