From Wikipedia, the free encyclopedia
Վերա Հենրիքսեն (նորվ.՝ Vera Henriksen, ծնված Vera Margrethe Roscher Lund, մարտի 22, 1927[1], Օսլո, Նորվեգիա[1] - մայիսի 23, 2016[2], Լոմ, Օպլանդ, Նորվեգիա), նորվեգացի դրամատուրգ և արձակագիր։ Հայտնի է դարձել մասանավորապես իր վեպերով և պիեսներով, որոնց գործողություններն ընթանում են միջնադարյան ժամանակաշրջանում։
Վերա Հենրիքսեն նորվ.՝ Vera Henriksen | |
---|---|
Ծննդյան անուն | նորվ.՝ Vera Margrethe Roscher Lund |
Ծնվել է | մարտի 22, 1927[1] |
Ծննդավայր | Օսլո, Նորվեգիա[1] |
Վախճանվել է | մայիսի 23, 2016[2] (89 տարեկան) |
Վախճանի վայր | Լոմ, Օպլանդ, Նորվեգիա |
Մասնագիտություն | դրամատուրգ և գրող |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Կրթություն | Եյլի համալսարան և Կոլումբիայի համալսարան |
Պարգևներ | |
Զավակներ | Պետեր Հենրիքսեն |
Վերա Հենրիքսենը ծնվել է 1927 թվականի մարտի 22-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ Մինչև 1940 թվականը նա ապրել է Օսլոյում, իսկ դրանից հետո տեղափոխվել է Արենդալ։ Վերա Հենրիքսենի հայրը գնդապետ Ռանգվալդ Ալֆրեդ Ռոշել Լունդն էր՝ նորվեգական բանակի հետախուզության առաջին ղեկավարը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստական Գերմանիան օկուպացիայի ենթարկեց Նորվեգիային։ Հենց այդ ժամանակ էլ Վերա Հենրիքսենը փախավ երկրից։
Կրքությունը շարունակում է Շվեդիայի Ուփսալա քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկում, որն ավարտում է 1945 թվականին։ Հաջորդ տարի ապագա բանաստեղծը մեկնում է Միացյալ Նահանգներ. այստեղ նրա ընտանիքն ապրում էր Նյու Ջերսի նահանգում։ Վերա Հենրիքսենը Եյլի համալսարանում ուսումնասիրում է ճարտարապետություն 1946 թ.-ից 1948 թվականը։ Իսկ դրանից հետո՝ 1948 թ.-ից 1949 թվականներին Վերան պատմություն և արվեստ ուսումնասիրեց Կոլումբիայի համալսարանում։ Հենրիքսենը ԱՄՆ-ում ապրեց 1946 թ.-ից 1963 թվականները։ Այստեղ, 1948 թվականին, ամուսնանում է Օլավ Գոթֆրեդ Հենրիքսենի հետ։
Վերա Հենրիքսենի առաջին վեպը համարվում է «Sølvhammeren» («Արծաթե մուրճ»), որն հրապարակվել է 1961 թվականին։ Հետո դրան հաջորդեցին Jærtegn («Հրաշք»)՝ 1962 թվականին և Helgenkongen («Սուրբ արքան») 1963 թվականին։ 1970-ական թվականներին նա ստեղծում է գրքերի շարք՝ Trollsteinen, Pilegrimsferd, Blåbreen, Staupet ևSkjærsild: Բազմաթիվ պատմական սյուժեներով գրքեր է ստեղծել, որտեղ ներկայացված են միջնադարյան ժամանակաշրջանի դեպքեր ու իրադարձությունները[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.