Վերգիլիոս
From Wikipedia, the free encyclopedia
Պուբլիոս Վերգիլիոս[3] (կամ Վիրգիլիոս[3]) Մարո (լատիներեն՝ Publius Vergilius Maro; հոկտեմբերի 15, մ. թ. ա. 70[1][2], Andes, Cisalpine Gaul, Հռոմեական Հանրապետություն[4][2] - սեպտեմբերի 21, մ. թ. ա. 19[5][2], Բրինդիզի, Հռոմէական Իտալիա, Հռոմեական կայսրություն[4][2][6])), Հին Հռոմի մեծագույն բանաստեղծներից մեկը, հռոմեացիների ծագումը գովերգող «Էնեական»-ի, հինհռոմեական գրականության գլուխգործոցներ համարվող «Բուկոլիկներ», «Գեորգիկներ» պոեմների և այլ ստեղծագործությունների հեղինակ։ Որոշ ուսումնասիրողներ նրան են վերագրում նաև Appendix Vergiliana-ում ժողովված ավելի փոքրածավալ չափածո ստեղծագործությունները[7][8]։
Վերգիլիոս լատին․՝ Publius Vergilius Maro | |
---|---|
Ծննդյան անուն | Publius Vergilius Maro |
Ծնվել է | հոկտեմբերի 15, մ. թ. ա. 70[1][2] |
Ծննդավայր | Անդես, Մանտովա, Հռոմեական Հանրապետություն |
Վախճանվել է | մ.թ.ա. 19 թ. սեպտեմբերի 21 (50 տարեկան) |
Վախճանի վայր | Բրինդիզի, Իտալիա, Հռոմեական կայսրություն |
Գերեզման | Parco Virgiliano |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Լեզու | լատիներեն |
Ազգություն | Հռոմեացի |
Քաղաքացիություն | Հռոմեական կայսրություն |
Ժանրեր | Բանաստեղծություն, պոեմ, էպոս, դիդակտիցիզմ, հովվերգություն |
Գրական ուղղություններ | Augustan poetry? |
Գրական շարժումներ | Օգոստոսյան պոեզիա |
Ուշագրավ աշխատանքներ | Էնեական, Գեորգիկներ |
Ազգականներ | Vergilia Vera? |
Ներշնչվել է
| |
Վերգիլիոս Վիքիքաղվածքում | |
Virgil Վիքիպահեստում |
Վերգիլիոսը (գործածական է նաև անվան կրճատ՝ Վիրգիլ ձևը) ավանդաբար դասվում է Հին Հռոմի մեծագույն պոետների շարքում։ Նրա ստեղծագործությունը լայնորեն ու խորությամբ ազդել է արևմտաեվրոպական ու ամերիկյան գրականությունների վրա։ Այդ ազդեցությունն առանձնապես նկատելի է Դանթեի, նրա «Աստվածային կատակերգություն» նշանավոր պոեմի վրա, որտեղ Վերգիլիոսը հանդես է գալիս դժոխքով ու քավարանով Դանթեին առաջնորդողի դերում[9]։