Ջուզեպպե Վերդի
կոմպոզիտոր / From Wikipedia, the free encyclopedia
Ջուզեպպե Ֆորտունինո Ֆրանչեսկո Վերդի (իտալ. ՝ [dʒuˈzɛppe ˈverdi], հոկտեմբերի 10, 1813(1813-10-10)[1][2][3][…], Լե Ռոնկոլե, Taro, Առաջին ֆրանսիական կայսրություն[4] - հունվարի 27, 1901(1901-01-27)[5][1][2][…], Միլան, Իտալիայի թագավորություն[6][4]), իտալացի օպերային կոմպոզիտոր։ Ծնվել է Բուսետոյի մերձակայքում` գավառական ընտանիքում, և տեղի հովանավորի օգնությամբ ստացել է երաժշտական կրթություն։ Վերդին իշխում էր իտալական օպերայի բեմի վրա՝ Վինչենցո Բելլինիի, Գաետանո Դոնիցետիի և Ջոակինո Ռոսսինիի ստեղծագործական շրջանից հետո, որոնց գործերը զգալի ազդեցություն են ունեցել իր գրվածքների վրա։
Ջուզեպպե Վերդի | |
---|---|
Ջուզեպպե Վերդի (նկարիչ՝ Ջիովանի Բոլդինի) | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Giuseppe Fortunino Francesco Verdi |
Ծնվել է | հոկտեմբերի 10, 1813(1813-10-10)[1][2][3][…] Լե Ռոնկոլե, Taro, Առաջին ֆրանսիական կայսրություն[4] |
Երկիր | Իտալիայի թագավորություն |
Մահացել է | հունվարի 27, 1901(1901-01-27)[5][1][2][…] (87 տարեկան) Միլան, Իտալիայի թագավորություն[6][4] |
Գերեզման | Casa di Riposo per Musicisti |
Ժանրեր | դասական երաժշտություն և օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր, գրող և քաղաքական գործիչ |
Գործիքներ | դաշնամուր |
Անդամակցություն | Շվեդիայի թագավորական երաժշտական ակադեմիա |
Ամուսին | Margherita Barezzi? և Giuseppina Strepponi? |
Պարգևներ | |
Կայք | verdi.san.beniculturali.it |
Ստորագրություն | |
Giuseppe Verdi Վիքիպահեստում |
Իր առաջին օպերաներում Վերդին համակրանք էր ցուցաբերում Իտալիայի միավորման ձգտող «Ռիսորջիմենտո» շարժման հանդեպ։ Նա նաև կարճ ժամանակով եղել է Իտալիայի խորհրդարանի պատգամավոր։ Վերդիի «Նաբուկկո»(1842) օպերայից «Va, pensiero» խմբերգը, և հետագայում նմանատիպ խմբերգերը գրվել են Իտալիայի միավորման շարժման ոգուն համահունչ, և ինքը` կոմպոզիտորը ընկալվում էր որպես այդ գաղափարների կրող և իր երաժշտության մեջ արտացոլող կոմպոզիտոր։ Դրա հետ մեկտեղ, լինելով խորը ինքնասուզված անձնավորություն` Վերդին չփորձեց օգտվել իր նկատմամբ ժողովրդական շարժման համակրանքից։ Մասնագիտական գործունեության մեջ հաջողություններ ունեցավ` հասուն տարիքում կարողացավ կրճատել իր օպերային ծանրաբեռնվածությունը և առավել կենտրոնացավ իր ծննդավայրում ֆերմերային տնտեսության զարգացման վրա։ 1871 թ. բեմադրվեց նրա Աիդա օպերան, 1974 թ. կատարվեց նրա Ռեքվիեմը։ Երկարատև ընդմիջումից հետո նա զարմացրեց երաժշտական աշխարհը իր վերադարձով` ստեղծելով Օթելլո (1887) և Ֆալստաֆ (1893) օպերաները։
Նրա օպերաները` հատկապես նրա «միջին շրջանի» երեք գլուխգործոցները՝ Ռիգոլետտոն, Տրուբադուրը և Տրավիատան, մնում են չափազանց պոպուլյար և ընդգրկված են աշխարհի բոլոր օպերային թատրոնների կանոնավոր խաղացանկերում։ 2013 թվականին լրացավ կոմպոզիտորի ծննդյան 200-ամյակը, որը լայնորեն նշվեց հեռարձակումների և ներկայացումների միջոցով։