Վերին Ծաղկավան
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ | ||
---|---|---|
Վերին Ծաղկավան | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Տավուշ | |
Գյուղապետ | Արթուր Ղազարյան | |
Հիմնադրված է | 1900 թ. | |
Մակերես | 15.5 կմ² | |
ԲԾՄ | 750 մ | |
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 958[1] մարդ (2008) | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Վերին Ծաղկավան, գյուղ Հայաստանի Տավուշի մարզում, Բերդի տարածաշրջանում, մարզկենտրոնից 41 կմ հյուսիս-արևելք, Վարագաջուր գետի ափին։
Բնակչություն
Նախնիները 1920 թ. այստեղ են տեղափոխվել հարևան Վարագավան գյուղից։
Վերին Ծաղկավանի ազգաբնակչության փոփոխությունը.[2]
Տարի | 1922 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 501 | 650 | 1105 | 1011 | 1233 | 1100 | 914 | 996 | 1034 |
Տնտեսություն
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտագործությամբ, այգեգործությամբ, հացահատիկի և կարտոֆիլի մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ
Գյուղից 6 կմ հարավ-արևմուտք, ձորալանջին, անտառի մեջ է գտնվում Շխմուրադի Սուրբ Աստվածածին վանական համալիրը (12-13 դար)՝ կազմված եկեղեցուց, մատուռից և երկու գավթից։ Եկեղեցին (1181 թ) կառուցված է սպիտակագույն ֆելզիտից, լավ է պահպանված և ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք՝ մեկ զույգ որմնամույթով։ Ուղղանկյուն ավանդատների մուտքը բեմից է։ Արևելյան ճակատը մշակված է զույգ խորշերով։ Համալիրի հարավ-արևելքում կիսավեր, միանավ մատուռն է։ Վանքի գավիթները եկեղեցու հարավային և արևմտյան կողմերում են։ Արևմտյան գավիթը քառակուսի հատակագծով դահլիճ է, մեկ զույգ ութանիստ մույթով, որոնցից դեպի եկեղեցու ճակատի որմնամույթերը ձգվող կամարների վրա բարձրանում է երդիկով ավարտվող կենտրոնական հատվածը։
Գյուղի շրջակայքում պահպանվել են մ.թ.ա. 1-ին հազարամյակին «Պախրախաչ», մ.թ.ա. 6-րդ-5-րդ դարերում «Բերդաքար» և մ.թ.ա. 1-ին հազարամյակում «Կալքար» ամրոցները; 13-17 դարերում «Քարագլուխ», «Հախսու» և «Ճաքած գյուղ» գյուղատեղիները[3]։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ Տավուշի մարզի մարդահաշիվ
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 101»։ Վերցված է 2014 Մայիսի 24
- ↑ ՀՀ բնակավայրերի բառարան
|
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.