Վերին Հոռաթաղ - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Վերին Հոռաթաղ.

Վերին Հոռաթաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գյուղ
Վերին Հոռաթաղ
ադրբ.՝ Verin Oratağ
ադրբ.՝ Yuxarı Oratağ
Երկիր
 
Արցախ
ՇրջանՄարտակերտի
ԲԾՄ845 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն449[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունվերինհոռաթաղցի
Ժամային գոտիUTC+4
##Վերին Հոռաթաղ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Վերին Հոռաթաղ, գյուղ Արցախի Մարտակերտի շրջանում` շրջկենտրոնից 44 կմ հարավ-արևմուտք` Թարթառ գետի աջ ափին՝ 800 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 570 հեկտար։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկային, կերային և բանջարանոցային բույսերի մշակությամբ։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց բուժկետ։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են Վահին անունով հայտնի 2 մատուռ (13-րդ դար), Ճոխտակ եղցին, Մրջման շինատեղը (9-14-րդ դդ.)։

Կրթություն

Հայաստան համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ֆինանսավորմամբ 2009 թ.-ին գյուղում կառուցվել է եռահարկ դպրոց[2]։

Վերին Հոռաթաղը Արցախյան ազատամարտում

1989-ին Վերին Հոռաթաղում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Ռ. Սայիյան)։ Մասնակցել է Մարտակերտի (Չափար, Մարաղա, Կիչան, Նարեշտար, Աղդաբան, Ումուդլու, Իմերեթ Քերավենդ, Սրխավենդ), Քաշաթաղի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Վերին Հոռաթաղից հրամանատար է եղել Ա. Շիրինյանը։ ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է Ա. Շիրինյանը, Ռոմեո Գալստյանը (հետմահու)։ Վերին Հոռաթաղից զոհվել է 12 ազատամարտիկ[3]։

Ծանոթագրություններ

  1. Population of Nagorno-Karabakh Republic (2005)
  2. «Նորակառույց դպրոց Վերին Հոռաթաղում»։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-16-ին։ Վերցված է 2014-02-04 
  3. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 620։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Վերին Հոռաթաղ
Listen to this article