Վերին Սասունիկ
գյուղ ՀՀ Արագածոտնի մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Վերին Սասունիկ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում[2]՝ Արագած լեռան հարավային լանջին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 23 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1625 մ։
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ | |||
---|---|---|---|
Վերին Սասունիկ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արագածոտնի մարզԱրագածոտնի մարզ | ||
Հիմնադրված է | 1989 թ. | ||
Այլ անվանումներ | Թիվ 39 սովխոզ, Թիվ 39 սովխոզին կից ավան, Նոր Սասունիկ, Սասունիկ, Սասունիկի սովխոզ | ||
ԲԾՄ | 1625 մ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 58[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային ինդեքս | 378426 | ||
Փոստային դասիչ | 02105021 | ||
| |||
Փակել
Վերին Սասունիկը նաև ճանաչված է եղել որպես Թիվ 39 սովխոզ, Թիվ 39 սովխոզին կից ավան, Նոր Սասունիկ, Սասունիկ, Սասունիկի սովխոզ[3]։ Վերին Սասունիկ է վերանվանվել 1995 թվականի նոյեմբերի 7-ին։
Ըստ Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարդահամարի, Վերին Սասունիկի մշտական բնակչությունը 81, իսկ առկա բնակչությունը 49 հոգի է[4]։ Գյուղը դատարկվել է 1960 թվականին, և վերաբնակեցվել 1989 թվականին[5]։ Վերին Սասունիկի ազգաբնակչության փոփոխությունը[6].
Բնակչությունը զբաղվում է երկրագործությամբ և անասնապահությամբ։
Գյուղը ունի 7-րդ դարի եկեղեցի։
- Ս.Հ. Հարությունյան (2003). Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը (01.01.2003). Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն. ISBN 9994100009.
- ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն. «ՀՀ 2001 թ. մարդահամարի և բնակության պայմանների հաշվառման արդյունքները» (PDF).
- Բրեյդի Քիեսլինգ, Ռաֆֆի Քոճյան (2005). Վերահայտնաբերել Հայաստանը ուղեցույց (անգլերեն՝ Rediscovering Armenia Guide) (2-րդ ed.). Հայաստան: Մատիտ. էջ 46. ISBN 9994101218.
- «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 14-ին.
- Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»