Վերիշեն
գյուղ ՀՀ Սյունիքի մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Վերիշեն, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Գորիս համայնքում[1]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Վերիշեն | |||
Սբ. Նորակնունք եկեղեցին | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | ՍյունիքիՍյունիքի մարզ | ||
Համայնք | Գորիս համայնք[1] | ||
Մակերես | 24.86 կմ² | ||
ԲԾՄ | 1600 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 2264[2] մարդ (2011) | ||
Խտություն | 100 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | Վերիշենցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Գորիսից անմիջապես հյուսիս-արևմուտք, Վարարակ գետի ափին, ծովի մակերևույթից 1540-1620 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից ճանապարհով կազմում է մոտ 84 կմ։
Ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Գորիսի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։
Ըստ ՀՀ 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Վերիշենի մշտական բնակչությունը կազմել է 2264, առկա բնակչությունը՝ 1765 մարդ[2]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[3][4], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3][4].
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և պտղաբուծությամբ։
Վերիշենն ունի երկու եկեղեցի, որոնցից մեկը սբ. Նորակնունքն է։ Գյուղի շրջակայքում կան մի քանի գյուղատեղիներ։
- Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 4, էջ 802