Վերչելլի (գավառ)
գավառ Իտալիայում / From Wikipedia, the free encyclopedia
Վերչելլիի գավառ (իտալ.՝ Provincia di Vercelli, պիեմ.՝ Provincia ëd Vërsèj), գավառ Իտալիայի Պիեմոնտ մարզի հյուսիսարևելյան հատվածում։
| |||
Երկիր | Իտալիա | ||
Կարգավիճակ | Իտալիայի պրովինցիաներ | ||
Մտնում է | Պիեմոնտ | ||
Վարչկենտրոն | Վերչելի | ||
Բնակչություն | 165 760 մարդ (դեկտեմբերի 31, 2021) | ||
Տարածք | 2088 կմ² | ||
Սահմանակցում է | Վալե, Վերբանիո-Կուզիո-Օսոլա, Նովարա, Պավիա, Ալեսանդրիա, Թուրին, Բիելլա և Վալլե Դ'Աոստա | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
ISO 3166-2 կոդ | IT-VC | ||
Հեռախոսային կոդ | 015, 0161 և 0163 | ||
Փոստային ինդեքսներ | 13100 և 13010–13060 | ||
Ավտոմոբիլային կոդ | VC | ||
provincia.vercelli.it | |||
Սահմանակից է Շվեյցարիայի Վալե կանտոնին (հյուսիսում) և իտալական Վերբանո Կուզիո Օսսոլա, Նովարա, Պավիա, Թուրին, Բիելա, Վալե դ’Աոստա և Ալեսանդրիա գավառներին[1][2][3]։ 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ իր կազմում ուներ 82 համայնք, զբաղեցնում էր 2081 կմ2 տարածք։ Բնակչության թվաքանակը՝ 176 641 (2012 թվականին այդ ցուցանիշը եղել է 178.856[4]), բնակչության խտությունը՝ 85 մարդ/կմ²[1][2][3]։ Վարչական կենտրոնը Վերչելլի քաղաքն է[1][2][3]։
Գավառը հայտնի է բրնձի մշակությամբ, որին զգալի տարածքներ են հատկացված։ Տնտեսության եկամտաբեր ճյուղերից է նաև զբոսաշրջությունը, որը բավականին զարգացած է բնության և պատմա-մշակութային մեծաթիվ ու արժեքավոր հուշարձանների առկայության, մշակութային խոշոր միջոցառումների պարբերաբար կազմակերպման շնորհիվ։