նորվեգացի ջութակահարուհի From Wikipedia, the free encyclopedia
Վիլդե Ֆրանգ (նորվ.՝ Vilde Frang, օգոստոսի 19, 1986[1][2], Օսլո, Նորվեգիա[3]), նորվեգացի ջութակահարուհի։
Վիլդե Ֆրանգ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 19, 1986[1][2] (37 տարեկան) Օսլո, Նորվեգիա[3] |
Երկիր | Նորվեգիա |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | ջութակահարուհի |
Գործիքներ | ջութակ |
Աշխատավայր | Երաժշտության նորվեգական ակադեմիա |
Լեյբլ | Warner Classics? |
Կրթություն | Բարատ Դյուի երաժշտական ինստիտուտ |
Պարգևներ | |
Կայք | vildefrang.com |
Vilde Frang Վիքիպահեստում |
Վիլդե Ֆրանգը ծնվել է 1986 թվականի օգոստոսի 19-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ Ջութակ սկսել է նվագել 4 տարեկան հասակից։ Սովորել է Մարի-Լուիզա Բարաթ Դուեի անվան երաժշտական ինստիտուտում՝ Սթեֆան Բարաթ Դուեի մոտ։ Կրթությունը շարունակել է Գերմանիայում՝ Համբուրգի երաժշտության և թատրոնի ավագ դպրոցում Կոլյա Բրախերի մոտ։ Հետա շարունակել է Կրոնբերգի ակադեմիայում[6], սովորել է Աննա Չումաչենկոյի մոտ։
Տասը տարեկանում ելույթ է ունեցել օրկեստրի հետ Նորվեգիայի ռադիոյով։ 1998 թվականին Մարիս Յանսոնսը հրավիրում է նվագելու Օսլոյի ֆիլհարմոնիկ օրկեստրում։ Այդ պահից սկսած համերգներով հյուրախաղերի է մեկնել Եվրոպայի և Ասիայի շատ երկրներ։ Նվագել է Մարթա Արգերիխի, Գիդոն Կրեմերի, Յուրի Բաշմետի, Աննե-Սոֆի Մուտտերի, Յուլիան Ռախլինի, Լեյֆ Օվե Անդսնեսի, Թրուլս Մյորքի, Ռենո Կապյուսոնի, Մաքսիմ Վենգերովի հետ։
Վիլդը Ֆրանգը նվագում է Ժան Բատիստ Վիլյոմի պատրաստած ջութակով, որը նրան նվիրել է Աննե-Սոֆի Մուտտերի ֆոնդը Արխիվացված 2011-08-10 Wayback Machine:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.