From Wikipedia, the free encyclopedia
Վիլհելմ Կարլովիչ Կյուխելբեկեր (ռուս.՝ Вильге́льм Ка́рлович Кюхельбе́кер, հունիսի 10 (21), 1797[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] - օգոստոսի 11 (23), 1846[1], Տոբոլսկ, Արևմտասիբիրական գեներալ-նահանգապետություն, Ռուսական կայսրություն[2]), ռուս գրող, դեկաբրիստ։ Ծագումով՝ գերմանացի։
Վիլհելմ Կյուխելբեկեր ռուս.՝ Вильгельм Карлович фон Кюхельбекер | |
---|---|
Ծնվել է | հունիսի 10 (21), 1797[1] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] |
Վախճանվել է | օգոստոսի 11 (23), 1846[1] (49 տարեկան) |
Վախճանի վայր | Տոբոլսկ, Արևմտասիբիրական գեներալ-նահանգապետություն, Ռուսական կայսրություն[2] |
Գերեզման | Zavalnoye cemetery |
Գրական անուն | Кюхля |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող և մանկավարժ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Ցարսկոյե սելո լիցեյ |
Ժանրեր | պոեզիա |
Wilhelm Küchelbecher Վիքիպահեստում |
1825 թվականի դեկտեմբերի 14-ին Պետերբուրգում դեկաբրիստների ապստամբության ժամանակ իշխան Միխայիլ Պավլովիչի վրա կրակելու համար դատապարտվել է մահվան, որը փոխարինվել է տաժանակրությամբ։
1820-ական թվականներին քաղաքացիական պոեզիայի դիրքերից Կյուխելբեկերը հանդես է եկել սենտիմենտալիստների դեմ («Վերջին տասնամյակի մեր՝ հատկապես քնարական պոեզիայի ուղղության մասին», 1824, հոդված, «Արգոսցիներ», 1822–25, ողբերգություն, «Հռենոսյան ընկերներին», 1821, բանաստեղծություն և այլն)։ Բանտարկության և աքսորի շրջանի ստեղծագործություններում Կյուխելբեկերը հավատարիմ է իր երբեմնի իդեալներին («Էլեգիա», 1832, «Յակուբովիչի մահվան առիթով», 1846), թեև երբեմն նկատվում են միայնության և դատապարտվածության մոտիվներ («Հոկտեմբերի 19-ը», 1838, բանաստեղծություն, «Պրոկոֆի Լյապունով», 1834, ողբերգություն)։ Գրել է նաև «Վերջին Կոլոննան» (1832–42) վեպը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.