Վիլհելմ Շմիդտ
From Wikipedia, the free encyclopedia
Վիլհելմ Շմիդտ (անգլ.՝ Wilhelm Schmidt, փետրվարի 16, 1868(1868-02-16)[1][2][3][…], Հյորդե - փետրվարի 10, 1954(1954-02-10)[4][1][2][…], Ֆրիբուր, Շվեյցարիա[4] և Ֆրայբուրգ իմ Բրայսգաու, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), ավստրիացի ազգագրագետ ու լեզվաբան, ազգագրության մեջ վիեննական կուլտուր-պատմական դպրոցի ղեկավար, կաթոլիկ քահանա։ Վիեննայի (1921 —1938) և Ֆրիբուրի (1939 թվականից) համալսարանների պրոֆեսոր։ Հարավ-Արևելյան Ասիայի, Օվկիանիայի և Ավստրալիայի լեզուների, դրանց համեմատական ուսումնասիրման ու դասակարգման մասնագետ։
Վիլհելմ Շմիդտ Wilhelm Schmidt | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 16, 1868(1868-02-16)[1][2][3][…] Հյորդե |
Մահացել է | փետրվարի 10, 1954(1954-02-10)[4][1][2][…] (85 տարեկան) Ֆրիբուր, Շվեյցարիա[4] կամ Ֆրայբուրգ իմ Բրայսգաու, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | մարդաբան, լեզվաբան, կրոնի պատմաբան, կաթոլիկ քահանա, համալսարանի դասախոս և ազգագրագետ |
Հաստատություն(ներ) | Վիեննայի համալսարան և Ֆրիբուրգի համալսարան |
Պաշտոն(ներ) | պրոֆեսոր |
Անդամակցություն | Ավստրիայի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | HU Berlin |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[5] |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1][6] |
Պարգևներ | |
Wilhelm Schmidt (ethnologist) Վիքիպահեստում |
1926 թվականին հրատարակել է «Երկրի լեզվաընտանիքները և լեզվաշրջանները» աշխատությունը, որտեղ, հիմք ընդունելով լեզուների հնչյունական, ձևաբանական և շարահյուսական ընդհանուր առանձնահատկությունները, առանձնացրել է տիպաբանական շրջաններ։ Լեզվաընտանիքների կազմավորումը դիտել է որպես մերձակցության և խառնման պրոցես։ Շմիդտը իր ազգագրական ուսումնասիրություններով աշխատել է հիմնավորել «նախնադարյան աստվածային հայտնության» տեսությունը և դրա վրա հիմնված՝ նախամիաստվածության տեսությունը («Աստծու գաղափարի ծագումը», հատոր 1-12, 1912-1952)։ Նախնադարյան հավատալիքների և հատկապես լեզուների մասին Շմիդտի հավաքած հարուստ նյութը գիտական զգալի արժեք ունի։ Նրա հիմնադրած միսիոներական «Անթրոպոս» (1906, «Anthropos») հանդեսը հետագայում դարձել է միջազգային գիտական օրգան։