Վիկտորիա (լիճ)
From Wikipedia, the free encyclopedia
Վիկտորիա (անգլ.՝ Lake Victoria, սվահիլի՝ Ziwa Victoria, Viktoria Nyanza[1]), Աֆրիկայի Մեծ լճերից մեկը։ Գտնվում է Տանզանիայի, Քենիայի և Ուգանդայի սահմանին, Արևելաաֆրիկյան պլատֆորմի տեկտոնական խզվածքում՝ 1136 մ բարձրության վրա։ Ի տարբերություն Տանգանիկա և Նյասա լճերի, որոնք գտնվում են աֆրիկյան կիրճերի համակարգում, Վիկտորիան գտնվում է աֆրիկյան պլատֆորմի բյուրեղային հիմքի թեք ճկվածքում։ Լիճը 1858 թվականին հայտնաբերել և Մեծ Բրիտանիայի Վիկտորյա թագուհու պատվին անվանակոչել է բրիտանացի ճանապարհորդ Ջոն Սփիքը[2][3]։
- Այս հոդվածը Լճի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Վիկտորիա (այլ կիրառումներ)։
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Արևելյան Աֆրիկա | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 1136 մ | |
Երկարություն | 320 կմ | |
Լայնություն | 250 կմ | |
Ավազանի մակերեսը | 68 000 կմ² | |
Ծավալը | 2750 կմ³ | |
Ջրափնյա գծի երկարությունը | 3440 կմ | |
Ամենամեծ խորությունը | 83 մ | |
Միջին խորությունը | 40 մ | |
Թափվող գետերը | Կագերա | |
Սկիզբ առնող գետերը | Սպիտակ Նեղոս | |
Վիքիպահեստում |
Զբաղեցնելով մոտավորապես 59.947 քառակուսի կիլոմետր[4][5]՝ Վիկտորիան ամենաընդարձակ լիճն է Աֆրիկայում և աշխարհի արևադարձային գոտում[6], աշխարհում երկրորդ ամենամեծ քաղցրահամ լիճը Վերին լճից հետո[7]։ Պարունակող ջրի ծավալի մեծությամբ (մոտավորապես 2.424 խորանարդ կիլոմետր) Վիկտորիան աշխարհի մայրցամաքային լճերի ցանկում զբաղեցնում է իններորդ տեղը[5][8]։
Լճի առավելագույն խորությունը 80 մետր է, միջին խորությունը՝ 40 մետր[5][8][9]։ Վիկտորիայի ջրահավաք ավազանի մակերեսը 169.858 քառակուսի կիլոմետր է[10], ափերի ընդհանուր պարագիծը՝ 7142 կիլոմետր[11], լճի կղզիների ափերի ընդհանուր պարագիծը կազմում է այդ ցուցանիշի 3,7 տոկոսը[12]։ Լիճը բաժանված է երեք պետությունների միջև. Քենիային բաժին է ընկնում դրա ընդհանուր մակերևույթի 6 տոկոսը կամ 4,100 քառակուսի կիլոմետրը, Ուգանդային՝ 45 տոկոսը կամ 31,000 քառակուսի կիլոմետրը, Տանզանիային՝ 49 տոկոսը կամ 33,700 քառակուսի կիլոմետրը[13]։